2002

«Հարավային Կովկասի ԶԼՄ-ները» ժողովածուի նախապատրաստում». 2002թ., դեկտեմբերի 21-23, երկրորդ աշխատանքային հանդիպում Երևանում, (Հայաստան): Կազմակերպիչներ` Լրագրողների «Հարավային Կովկաս» միջազգային ասոցիացիա, Երևանի մամուլի ակումբ՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության ֆինանսական աջակցությամբ: 40 մասնակից՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի ԶԼՄ-ների, լրագրողական միավորումների, Հայաստանումգործող միջազգային կազմակերպությունների և օտար երկրների առաքելությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ՝ լրատվական դաշտը կարգավորող օրենսդրությունը և լրագրողների իրավունքները Հայաստանում, էլեկտրոնային ԶԼՄ-ների շուկան Վրաստանում, նոր մեդիան Ադրբեջանում, լրագրողների մասնագիտական ուսուցումը Վրաստանում, ԶԼՄ-ները չճանաչված երկրներում` Լեռնային Ղարաբաղի օրինակով, ԶԼՄ-ների դերը տարածաշրջանային ինտեգրման և հակամարտությունների կարգավորման գործում:

«Ինքնակարգավորումը և ԶԼՄ-ների արդյունավետ կառավարումը» . 2002թ., հոկտեմբերի 25-27, կոնֆերանս Ծաղկաձորում, (Հայաստան): Կազմակերպիչներ` Երևանի մամուլի ակումբ, ԶԼՄ-ների Եվրոպական ինստիտուտ և IREX/ProMedia: 50 մասնակից՝ հանրապետական և մարզային ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, Հայաստանի լրագրողական միավորումների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ Ֆրանսիայից, Իռլանդիայից, Ռուսաստանից: Քննարկման հիմնական թեմաներ՝ էթիկա և ԶԼՄ-ների պատասխանատվություն, Հայաստանի մամուլի օրենսդրական խնդիրները, մամուլի ինքնակարգավորումը Եվրոպայում, հասարակական կազմակերպությունների դերը ԶԼՄ-ների ինքնակարգավորման գործում, Հայաստանում ինքնակարգավորման մարմնի ստեղծման հեռանկարները:

«Հայ-թուրքական փոխհարաբերությունների լուսաբանումը երկու երկրների ԶԼՄ-ներում». 2002թ., հոկտեմբերի 20, չորրորդ կլոր սեղան Երևանում, (Հայաստան): Կազմակերպիչներ` Երևանի մամուլի ակումբ, Թուրքիայի դիվանագիտական լրագրողների ասոցիացիա և Ամերիկյան համալսարանի Գլոբալ խաղաղության կենտրոն (Վաշինգտոն)` «Հայաստանի և Թուրքիայի լրագրողների փոխադարձ այցեր» նախագծի շրջանակներում: 20 մասնակից` Հայաստանի և Թուրքիայի ԶԼՄ-ների, լրագրողական միավորումների և Գլոբալ խաղաղության կենտրոնի ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` Հայաստանի և Թուրքիայի միջև հակասությունների հաղթահարման հնարավորությունները, հայկական և թուրքական լրատվամիջոցների կողմից նախընտրական քարոզչության լուսաբանումը, ԶԼՄ-ների ազդեցությունը հասարակության սոցիալական և քաղաքական կյանքի, հայ-թուրքական հարաբերությունների վրա, տարածաշրջանային հիմնախնդիրների լուսաբանման նմանությունները և տարբերությունները Հայաստանի և Թուրքիայի մամուլում:

«Հարավային Կովկասի ԶԼՄ-ները» ժողովածուի նախապատրաստում» . 2002թ., հոկտեմբերի 1-2, առաջին աշխատանքային հանդիպում Երևանում, (Հայաստան): Կազմակերպիչներ` Լրագրողների «Հարավային Կովկաս» միջազգային ասոցիացիա, Երևանի մամուլի ակումբ՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության ֆինանսական աջակցությամբ: 20 մասնակից՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի ԶԼՄ-ների, լրագրողական միավորումների, Հայաստանումգործող միջազգային կազմակերպությունների և օտար երկրների առաքելությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ՝ «Հարավային Կովկասի ԶԼՄ-ները» ժողովածուի բովանդակությունը, կառուցվածքը և մեթոդաբանությունը:

«Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա. լրագրողական նախաձեռնություն-2002». 2002թ., սեպտեմբերի 21-23, երրորդ եզրափակիչ կլոր սեղան Կուշադասիում (Թուրքիա): Կազմակերպիչներ` Երևանի մամուլի ակումբ, Ադրբեջանի լրագրողների «Յենի Նեսիլ» միություն և Թուրքիայի դիվանագիտական լրագրողների ասոցիացիա` Ժողովրդավարության Թուրքական հիմնադրամի աջակցությամբ՝ «Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա. լրագրողական նախաձեռնություն-2002» եռակողմ նախագծի շրջանակներում, որը Բաց հասարակության ինստիտուտի ԶԼՄ-ների ցանցային ծրագրի աջակցությամբ իրականացնում են Երևանի մամուլի ակումբը, Ադրբեջանի լրագրողների «Յենի Նեսիլ» միությունը և Թուրքիայի դիվանագիտական լրագրողների ասոցիացիան: 21 մասնակից՝ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի ԶԼՄ-ների, լրագրողական կազմակերպությունների, ԲՀԻ ԶԼՄ-ների ցանցային ծրագրի ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ՝ ադրբեջանական և թուրքական ԶԼՄ-ների մոնիտորինգի արդյունքները՝ հայ-ադրբեջանա-թուրքական փոխհարաբերությունների լուսաբանման թեմայով, Թուրքիայի՝ Եվրոպական Միությանն անդամակցության թեմայի լուսաբանումը հայաստանյան ԶԼՄ-ների կողմից, ղարաբաղյան հակամարտությունը թուրքական մամուլում, հետագա գործընկերության ուղիները:

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով ԶԼՄ-ների մոնիտորինգի և սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքների ամփոփում». 2002թ., սեպտեմբերի 13-17, երկրորդ աշխատանքային հանդիպում Գուդաուրիում, (Վրաստան): Կազմակերպվել է` «Հայ-ադրբեջանական/Ադրբեջանա-հայկական տեղեկատվական կենտրոն» երկկողմ նախագծի շրջանակներում, որը Բաց հասարակության ինստիտուտի ԶԼՄ-ների ցանցային ծրագրի աջակցությամբ իրականացնում են Երևանի և Բաքվի մամուլի ակումբները: 15 մասնակից՝ Երևանի, Բաքվի և Ստեփանակերտի մամուլի ակումբների ներկայացուցիչներ, լրագրողներ և սոցիոլոգներ: Քննարկման հիմնական թեմաներ՝ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության տարբեր խմբերի կարծիքը ի հայտ բերելու նպատակով կատարված թիրախային խմբերի սոցիոլոգիական հարցման արդյունքների մասին զեկույցներ, Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ԶԼՄ-ների կողմից Ղարաբաղյան հիմնախնդրի լուսաբանման մոնիտորինգի արդյունքների մասին զեկույցներ: Նախատեսվում է տվյալ հետազոտության նյութերը տպագրել առանձին ձեռնարկով ռուսերեն և անգլերեն:

«Հայ-թուրքական հարաբերությունների լուսաբանումը երկու երկրների ԶԼՄ-ներում». 2002թ., հուլիսի 27-28, երրորդ կլոր սեղան Անկարայում, (Թուրքիա): Կազմակերպիչներ` Երևանի մամուլի ակումբ, Թուրքիայի դիվանագիտական լրագրողների ասոցիացիա և Ամերիկյան համալսարանի Գլոբալ խաղաղության կենտրոն (Վաշինգտոն)` «Հայաստանի և Թուրքիայի լրագրողների փոխադարձ այցեր» նախագծի շրջանակներում: 40 մասնակից` Հայաստանի և Թուրքիայի ԶԼՄ-ների, լրագրողական միավորումների և Փոխըմբռնման Եվրոպական կենտրոնի (Բրյուսել) ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` հայ-թուրքական հարաբերություններ, երկու երկրների միջև երկխոսության զարգացման խոչընդոտները` Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավման օրինակով, լրատվամիջոցների դերն այս գործընթացներում:

«ՆԱՏՈ-ն և զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական քաղաքացիական վերահսկողություն». 2002թ., հունիսի 26-27, սեմինար Երևանում, (Հայաստան): Կազմակերպիչներ` Երևանի մամուլի ակումբ և ՆԱՏՈ՝ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի համաֆինանսավորմամբ և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի (DCAF) մասնակցությամբ: 56 մասնակից՝ Հայաստանի ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների, ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչներ, ՆԱՏՈ-ի և DCAF-ի փորձագետներ: Քննարկման հիմնական թեմաներ՝ զինված ուժերի դերը` ժամանակակից աշխարհի անվտանգության նոր սպառնալիքների համատեքստում, զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողություն, ոչ ռազմական զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողություն, ժողովրդավարությանն անցման փուլում գտնվող երկրներում, այդ թվում և Հայաստանում, զինված ուժերի բարեփոխումներ, ՆԱՏՈ-ն և ԶԼՄ-ները, Հարավային Կովկասի անվտանգության հարցերի լուսաբանումը լրատվամիջոցներում, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների դերը ժողովրդավարության պայմաններում:

«Հեռարձակման ոլորտը կարգավորող օրենսդրության կիրառումը Հայաստանում». 2002թ., հունիսի 22-23, կոնֆերանս Երևանում, (Հայաստան): Կազմակերպիչներ` Երևանի մամուլի ակումբ և ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Ինտերնյուս-Հայսատանի աջակցությամբ: 80 մասնակից՝ Հայաստանի ԶԼՄ-ների ղեկավարներ, լրագրողներ, ՀՀ պետական կառույցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայաստանի, Եվրոպայի Խորհրդի, Մեծ Բրիտանիայի, Հունգարիայի հեռարձակման ոլորտի օրենսդրության փորձագետներ: Քննարկման հիմնական թեմաներ՝ Հայաստանի հեռարձակման ոլորտի օրենսդրության համապատասխանությունը եվրոպական չափանիշներին, հեռուստառադիոհաղորդումների բովանդակության պահանջներ, հաճախականությունների բաշխման սկզբունքներ:

«Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա. լրագրողական նախաձեռնություն-2002». 2002թ., հունիսի 15-17, երկրորդ կլոր սեղան Անկարայում (Թուրքիա): Կազմակերպիչներ` Երևանի մամուլի ակումբ, Ադրբեջանի լրագրողների «Յենի Նեսիլ» միություն և Թուրքիայի դիվանագիտական լրագրողների ասոցիացիա` Ժողովրդավարության Թուրքական հիմնադրամի աջակցությամբ՝ «Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա. լրագրողական նախաձեռնություն-2002» եռակողմ նախագծի շրջանակներում, որը Բաց հասարակության ինստիտուտի ԶԼՄ-ների ցանցային ծրագրի աջակցությամբ իրականացնում են Երևանի մամուլի ակումբը, Ադրբեջանի լրագրողների «Յենի Նեսիլ» միությունը և Թուրքիայի դիվանագիտական լրագրողների ասոցիացիան: 30-ից ավելի մասնակից՝ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի ԶԼՄ-ների, լրագրողական կազմակերպությունների, Թուրքիայի հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ՝ թուրք-ադրբեջանական հարաբերությունների զարգացման հեռանկարների լուսաբանումը Հայաստանի լրատվամիջոցներում, հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարների լուսաբանումը Ադրբեջանի լրատվամիջոցներում, հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացման հեռանկարների լուսաբանումը Թուրքիայի լրատվամիջոցներում: Հանդիպման արդյունքների հիման վրա Երևանի մամուլի ակումբի, Ադրբեջանի լրագրողների «Յենի Նեսիլ» միության, Թուրքիայի դիվանագիտական լրագրողների ասոցիացիայի և Ժողովրդավարության Թուրքական հիմնադրամի ներկայացուցիչները ստորագրեցին Մամլո հուշագիրը:

«Լրատվամիջոցները և քաղաքականությունը Գերմանիայում». 2002թ., մայիսի 27, սեմինար Երևանում, (Հայաստան): Կազմակերպիչներ` Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամ` Երևանի մամուլի ակումբի աջակցությամբ: 38 մասնակից՝ Հայաստանի ԶԼՄ-ների, լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ Գերմանիայից: Քննարկման հիմնական թեմաներ՝ ԶԼՄ-ների ինքնակարգավորումն իբրև Գերմանիայում տեղեկատվության ազատության հիմք, ԶԼՄ-ների դերը Գերմանիայի ընտրական քարոզարշավներում, ԶԼՄ-ները և պառլամենտը Բեռլինում:

«Հայաստանի հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների դերը տարածաշրջանային հիմնախնդիրների լուծման գործում». 2002թ., մայիսի 11-12, սեմինար Ծաղկաձորում, (Հայաստան): Կազմակերպիչներ` Երևանի մամուլի ակումբ`Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 40 մասնակից՝ Հայաստանի, ԶԼՄ-ների, լրագրողական միավորումների, հասարակական կազմակերպությունների, Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ՝ վերջին տասնամյակում Հարավային Կովկասում տեղի ունեցած փոփոխությունները, քաղաքական բանակցությունները և քաղաքացիական կառույցների կապերը տարածաշրջանում, Հայաստանի և հարևան երկրների հարաբերությունների մասին հասարակության պատկերացումները, Հարավային Կովկասի ԶԼՄ-ներում տարածաշրջանային հիմնախնդիրների լուսաբանումը, տարածաշրջանային համագործակցության նախագծերը և առկա հիմնախնդիրների հաղթահարումը, Հարավային Կովկասում ԶԼՄ-ների և ՀԿ-ների համագործակցությունը:

«Հայ-թուրքական հարաբերությունների լուսաբանումը երկու երկրների ԶԼՄ-ներում». 2002թ., մայիսի 4,6, երկրորդ կլոր սեղան Ստամբուլում (Թուրքիա): Կազմակերպիչներ` Երևանի մամուլի ակումբ, Թուրքիայի դիվhttp://old.ypc.am/bulletin/t/44710/ln/ruանագիտական լրագրողների ասոցիացիա և Ամերիկյան համալսարանի Գլոբալ խաղաղության կենտրոն (Վաշինգտոն)` «Հայաստանի և Թուրքիայի լրագրողների փոխադարձ այցեր» նախագծի շրջանակներում: 40 մասնակից` Հայաստանի և Թուրքիայի ԶԼՄ-ների, լրագրողական միավորումների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` Հայաստանի և Թուրքիայի ԶԼՄ-ներում երկկողմ հարաբերություններին նվիրված հրապարակումների բնույթը և բովանդակությունը, Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները, տարբեր ոլորտներում դրանց զարգացման հեռանկարները:

«Լրագրողների պրոֆեսիոնալ էթիկա և ԶԼՄ-ների ինքնակարգավորում». 2002թ., ապրիլի 11, կլոր սեղան Երևանում, (Հայաստան): Կազմակերպիչներ` Երևանի մամուլի ակումբ, Լրագրողների միջազգային ֆեդերացիա և Հայաստանի ժուռնալիստների միություն: 40 մասնակից՝ Հայաստանի ԶԼՄ-ների, լրագրողական միավորումների ներկայացուցիչներ, փորձագետ Իռլանդիայից: Քննարկման հիմնական թեմաներ՝ ԶԼՄ-ների ինքնակարգավորման միջազգային պրակտիկան, Հայաստանի լրագրողական միավորումների պրոֆեսիոնալ վարքականոնները, ժամանակակից հայաստանյան ԶԼՄ-ների համար էթիկական նորմերի մշակման և ինքնակարգավորման միասնական մարմնի ստեղծման հրատապությունը, խոսքի ազատություն՝ «չորրորդ իշխանության» իրավունքները և պատասխանատվությունը:

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով ԶԼՄ-ների մոնիտորինգի և սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանությունը». 2002թ., մարտի 31-ապրիլի 3, առաջին աշխատանքային հանդիպում Գուդաուրիում, (Վրաստան): Կազմակերպվել է` «Հայ-ադրբեջանական/Ադրբեջանա-հայկական տեղեկատվական կենտրոն» երկկողմ նախագծի շրջանակներում, որը Բաց հասարակության ինստիտուտի ԶԼՄ-ների ցանցային ծրագրի աջակցությամբ իրականացնում են Երևանի և Բաքվի մամուլի ակումբները: 11 մասնակից՝ Երևանի, Բաքվի և Ստեփանակերտի մամուլի ակումբների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ԶԼՄ-ների կողմից Ղարաբաղյան հիմնախնդրի լուսաբանման մոնիտորինգի ընթացքը, ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության տարբեր խմբերի կարծիքը ի հայտ բերելու նպատակով թիրախային խմբերի սոցիոլոգիական հարցման անցկացման համար անհրաժեշտ հարցաշարի կազմում:

«Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա. լրագրողական նախաձեռնություն-2002». 2002թ., մարտի 9-10, առաջին կլոր սեղան Կապադովկիայում, Ուրգյուպում (Թուրքիա): Կազմակերպիչներ` Երևանի մամուլի ակումբ, Ադրբեջանի լրագրողների «Յենի Նեսիլ» միություն և Թուրքիայի դիվանագիտական լրագրողների ասոցիացիա` Ժողովրդավարության Թուրքական հիմնադրամի աջակցությամբ՝ «Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա. լրագրողական նախաձեռնություն-2002» եռակողմ նախագծի շրջանակներում, որը Բաց հասարակության ինստիտուտի ԶԼՄ-ների ցանցային ծրագրի աջակցությամբ իրականացնում են Երևանի մամուլի ակումբը, Ադրբեջանի լրագրողների «Յենի Նեսիլ» միությունը և Թուրքիայի դիվանագիտական լրագրողների ասոցիացիան: 30-ից ավելի մասնակից՝ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի ԶԼՄ-ների, լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ, թուրք քաղաքական գործիչներ, դիվանագետներ, տնտեսագետներ: Քննարկման հիմնական թեմաներ՝ հայկական, ադրբեջանական և թուրքական ԶԼՄ-ների կողմից ԱՄՆ-ում 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ստեղծված իրավիճակի լուսաբանումը` տարածաշրջանային հիմնախնդիրների համատեքստում, տնտեսական և քաղաքական համագործակցության հեռանկարները տարածաշրջանում, Եվրոպայի և Թուրքիայի փոխհարաբերությունները: Մարտի 11-ին կլոր սեղանի մասնակիցները Անկարայում հանդիպում ունեցան Թուրքիայի իններորդ նախագահ Սուլեյման Դեմիրելի հետ: Հանդիպման ընթացքում ԵՄԱ-ի, «Ենի Նեսիլի», Թուրքիայի դիվանագիտական լրագրողների ասոցիացիայի և Ժողովրդավարության Թուրքական հիմնադրամի ներկայացուցիչները ստորագրեցին հայտարարություն` հետագա համագործակցության ծրագրերի մասին:

«Անկախ ԶԼՄ-ները և հակամարտությունների լուծումը Հարավային Կովկասում». 2002թ., մարտի 4, սեմինար Երևանում, (Հայաստան): Կազմակերպիչներ` Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամ` Երևանի մամուլի ակումբի աջակցությամբ: 30 մասնակից՝ Հայաստանի ԶԼՄ-ների, լրագրողական միավորումների ներկայացուցիչներ, փորձագետներ Գերմանիայից: Քննարկման հիմնական թեմաներ՝ Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի նախագծերը Հարավային Կովկասում, Հայաստանի ԶԼՄ-ների դերը երկրի քաղաքական գործընթացներում, ԶԼՄ-ների ոլորտի իրավական կարգավորման հիմնախնդիրները, ԵՄԱ գործունեությունը, տարածաշրջանային համագործակցությանը միտված ծրագրեր:

«Հայ-թուրքական հարաբերությունների լուսաբանումը երկու երկրների ԶԼՄ-ներում». 2002թ., հունվարի 14, առաջին կլոր սեղան Երևանում, (Հայաստան): Կազմակերպիչներ` Երևանի մամուլի ակումբ, Թուրքիայի դիվանագիտական լրագրողների ասոցիացիա և Ամերիկյան համալսարանի Գլոբալ խաղաղության կենտրոն (Վաշինգտոն)` «Հայաստանի և Թուրքիայի լրագրողների փոխադարձ այցեր» նախագծի շրջանակներում: 40 մասնակից` Հայաստանի և Թուրքիայի ԶԼՄ-ների, լրագրողական միավորումների, ՀՀ ԱԳՆ, Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների և օտար երկրների առաքելությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` Հայաստանի և Թուրքիայի ԶԼՄ-ներում երկկողմ հարաբերություններին նվիրված հրապարակումների բնույթը և բովանդակությունը, Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները, տարածաշրջանային հրատապ խնդիրներ: