Տեղեկատվական վեճերի խորհուրդ

2011թ. մայիսի 1-ին խոսքի ազատությանը նվիրված միջոցառմանը, որը Եվրոպական միության աջակցությամբ կազմակերպել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը (Ծաղկաձոր, ապրիլի 30 — մայիսի 1, 2011թ.) հայտարարվեց Տեղեկատվական վեճերի խորհրդի (ՏՎԽ) ստեղծման մասին (Հիմնադրման հուշագիր):

ՏՎԽ նպատակը

Խոսքի ազատության, տեղեկատվության մատչելիության, մարդու արժանապատվության և մասնավոր կյանքի իրավունքի պաշտպանություն:

ՏՎԽ գործառույթը

Զրպարտությանը, վիրավորանքին, մասնավոր կյանքի պաշտպանությանը և տեղեկատվության ազատությանը վերաբերող դատական գործերի կապակցությամբ խորհրդատվական բնույթի փորձագիտական եզրակացությունների պատրաստում և հրապարակում,

Օրենսդիր և գործադիր իշխանություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, քաղաքացիներին համապատասխան հարցերի շուրջ անհրաժեշտ խորհրդատվությամբ ապահովում:

ՏՎԽ կազմը

Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար), Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ

Արա Ղազարյան, «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն

Բորիս Նավասարդյան, Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արամ Աբրահամյան, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Աշոտ Մելիքյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Օլգա Սաֆարյան, փաստաբան

Դավիթ Սանդուխչյան, փաստաբան