ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Երևանի մամուլի ակումբը հիմնադրվել է 1995 թվականին` դառնալով լրագրողների առաջին մասնագիտական միավորումը հետկոմունիստական Հայաստանում:
ԵՄԱ-ն եկամուտ չհետապնդող ոչ կառավարական կազմակերպություն է, որը միավորում է լրագրողների, հրատարակիչների, ԶԼՄ-ների ղեկավարների և փորձագետների՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից և քաղաքական հայացքներից:


ԵՄԱ հիմնական նպատակն է՝

աջակցել ազատ, անկախ և որակյալ ԶԼՄ-ների զարգացմանը՝ նպաստելով Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանը և ժողովրդավարական բարեփոխումներին:

 

ԵՄԱ հիմնական խնդիրներն են՝

պաշտպանել լրագրողների խոսքի ազատության իրավունքը և տեղեկատվության մատչելիությունը,

նպաստել ԶԼՄ-ների օրենսդրական, տնտեսական բազայի կատարելագործմանը,

աջակցել հայաստանյան և արտասահմանյան ԶԼՄ-ների և լրագրողների միջև կապեր ընդլայնմանը,

ձգտել լրագրողական մասնագիտական էթիկայի ամրապնդմանը,

աջակցել լրագրողների մասնագիտական վարպետության աճին՝ սեմինարների, գիտաժողովների, վերապատրաստման և այլ միջոցներով: