ԱԼԹՈՒՆՅԱՆ Գևորգ

Հայաստանի Հանրային հեռուստատեսության տեղեկատվական-վերլուծական բաժնի տնօրենի տեղակալ

Ծնվել է 1974թ. մարտի 8-ին, Երևանում:

Կրթությունը/մասնագիտությունը

1991- 1996թթ.` Երևանի պետական համալսարան, պատմության ֆակուլտետ, պատմաբան

Աշխատանքը

2010թ. մինչև օրս` Հայաստանի Հանրային հեռուստատեսության տեղեկատվական-վերլուծական բաժնի տնօրենի տեղակալ
2008-2010թթ.` «ՏՎ5 և ռադիո» հեռուստաընկերության նորությունների ծառայության ղեկավար
2007-2008թթ.` «Արմենիա» հեռուստաընկերության «Հեռուստամենամարտ» թոք-շոուի վարող
2006-2007թթ.` «Արմենիա» հեռուստաընկերության «IT էքսպրես» հաղորդման հեղինակ և վարող
2004թթ.` «Արմենիա» և «ՏՎ5» հեռուստաընկերությունների «Էքսպրես» հաղորդման վարող
2003-2004թթ.` «Արմենյուս» հեռուստաընկերության «Լրագրողական հետաքննություն» » հաղորդման հեղինակ և վարող
2002-2004թթ.` «Կենտրոն» հեռուստաընկերության «Տեսանկյուն» վերլուծական հաղորդման հեղինակ և վարող
1999-2000թթ.` «Հայկական ժամանակ», «Երկրապահ» թերթերի թղթակից
1997-1998թթ.` «Պաշտպան հայրենյաց» թերթի գլխավոր խմբագիր

Մրցանակները/ Պարգևները

2002թ.` «Տարվա հայտնություն» անվանակարգում «Վարկանիշ» ամսագրի մրցանակը «Տեսանկյուն» հեռուստահաղորդման համար
2003թ.` «Լավագույն վերլուծական հաղորդում» անվանակարգում «Երանե» մրցանակը` «Տեսանկյուն» հեռուստահաղորդման համար
2004թ.` «Լավագույն քաղաքական մեկնաբան», «Լավագույն քաղաքական հաղորդում», «Տարվա հայտնություն» անվանակարգերում «Եթեր» շաբաթաթերթի մրցանակները` «Էքսպրես» հաղորդման համար
2006թ.` «Տեղեկատվական տեխնոլոգիաների մասին լավագույն հեռուստահաղորդում» անվանակարգում «Դիջիտեք 2006» մրցանակը` «IT էքսպրես» հաղորդման համար
2007թ.` Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանկաը` «ՏՎ5»-ի եթերում քաղաքական, բանավիճային հաղորդումների համար

Հրապարակումները

«Արմենիա», «ՏՎ5», «Կենտրոն» հեռուստաընկերություններ, «Հայկական ժամանակ», «Երկրապահ», «Պաշտպան հայրենյաց» թերթեր

Նախասիրությունները

Երաժշտություն, ընթերցանություն, կինո

Լեզուների իմացությունը

Հայերեն, ռուսերեն, անգլերեն (բառարանով)

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի մեկ որդի

Ինչպես կապվել

Հեռ./ֆաքս՝ (374 10) 65 00 15 (աշխ.)