ԲԱԲԱՋԱՆՅԱՆ Հասմիկ

27 օգոստոսի, 1958 – 27 օգոստոսի, 2014

Ծնվել է Երևանում:

Կրթությունը/մասնագիտությունը

1975- 1980թթ.` Երևանի պետական համալսարան, բանասիրական ֆակուլտետ, ռոմանա-գերմանական բաժին (անգլերեն լեզու և գրականություն)

Աշխատանքը

2004 – 2014թթ. օգոստոսի 27 `«Վեմ» ռադիոկայանի, «Վեմ մեդիա արվեստներ» և «Վեմ» հասարակական բարեգործական կազմակերպության գործադիր քարտուղար և հանրային կապերի պատասխանատու
2000-2004թթ.՝ Երևանի մամուլի ակումբի թարգմանիչ
1999-2000թթ.՝ Հայկական ներդրումային ընկերության հանրային կապերի պատասխանատու, թարգմանիչ
1998-1999թթ.՝ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման փոխնախարարի օգնական՝ օտարեկրյա ընկերությունների հետ կապերի հարցերով
1997-1998թթ.՝ «Երևանի մամուլի ակումբ» տեղեկագրի անգլերեն տարբերակի խմբագիր
1990-1997թթ.՝ «Մունետիկ» թերթի մշակույթի և արվեստի բաժնի խմբագիր
1994-1996թթ.՝ Բիզնես կոմունիկացիաների կենտրոնի և Հայկական բիզնեսի աջակցության կենտրոնի (Եվրամիության ՏԱՍԻՍ ծրագրի նախագիծ) հանրային կապերի պատասխանատու, թարգմանիչ և համակարգող
1992-1994թթ.՝ Խարբերդի հատուկ մանկատան թարգմանիչ, ռեաբիլիտոլոգ և դաստիարակ
1980-1992թթ.՝ Երևանի պետական համալսարան ռոմանա-գերմանական բանասիրության ամբիոնի անգլերեն լեզվի դասախոս, Երևանի պոլիտոխնիկական ինստիտուտի հանրային մասնագիտությունների ֆակուլտետ

Անդամությունը լրագրողական միավորումներում և դրանց ղեկավար մարմիններում

1995-2014թթ.՝ Երևանի մամուլի ակումբ

Մասնակցությունը պետական ընտրովի մարմիններում

1986թ.՝ Մյասնիկյանի շրջանային խորհրդի պատգամավոր

Հրապարակումները

«Ավանգարդ», «Մունետիկ», «Հայաստանի Հանրապետություն» թերթի, «Գարուն» և «Արվեստ» ամսագիրներ, Հայաստանի հանրային ռադիո

Նախասիրությունները

Ընթերցանություն, երաժշտություն

Լեզուների իմացությունը

Հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն (բառարանով)

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած, մեկ դուստր