ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Սուրեն

«Ֆուտբոլ +» թերթի սպորտային մեկնաբան, հիմնադիր և գլխավոր խմբագիր

Ծնվել է 1940թ. հունվարի 12-ին, Ստեփանակերտում (Լեռնային Ղարաբաղ):

Կրթությունը/մասնագիտությունը

1962- 1969թթ.` Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, ավտոմատիկայի և տելեմեխանիկայի ֆակուլտետ

Աշխատանքը

1971թ. մինչև օրս` սպորտային մեկնաբան, 1971թ. սեպտեմբերի 6-ին՝ առաջին ռեպորտաժը ԽՍՀՄ բարձրագույն լիգայի «Արարատ» – «Պախտակոր» ֆուտբոլային խաղից
1996 թ. մինչև օրս`«Ֆուտբոլ +» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր
1998-2002թթ. `Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության ղեկավար
2000թ., 1996թ. ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնատի ռեպորտաժների մեկնաբան
1998թ., 1994թ., 1982թ. ֆուտբոլի աշխարհի չեմպիոնատների ռեպորտաժների մեկնաբան
1996թ.՝ Օլիմպիական մրցամարտի ֆուտբոլի ֆինալի ռեպորտաժների մեկնաբան

Անդամությունը լրագրողական միավորումներում և դրանց ղեկավար մարմիններում

1974թ. մինչև օրս`Հայաստանի Ժուռնալիստների միություն

Մրցանակները/ Պարգևները

1984թ.՝ պատվոգիր Հայաստանի հեռուստառադիոպետկոմի հետ սերտ համագործակցության համար
1997թ.՝ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործիչ
2001թ.՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի պատվոգիրը՝ սպորտի բազմամյա պրոպագանդայի համար
Շաշկու և շախմատի սպորտի վարպետության թեկնածու
1979թ.՝ լրագրողների շախմատի չեմպիոն
1965թ.՝ երկրորդ տեղը շաշկու Հայաստանի չեմպիոնատում

Հրապարակումները

Հայաստանի հեռուստառադիոպետկոմ, «Արմենիա» հեռուստաընկերություն, «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ», «Սովետական Հայաստան», «Ավանգարդ», «Կոմունիստ», «Հայրենիքի ձայն», «Ազգ», «Ֆուտբոլ+» թերթեր

1998թ. մինչև օրս՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պլակատներ, պաշտոնական տեղեկագրեր

Նախասիրությունները

Շաշկի և շախմատ

Լեզուների իմացությունը

Հայերեն, ռուսերեն

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի երեք զավակ, վեց թոռ

Ինչպես կապվել

ՀՀ, Դիմիտրովի փողոց 76, բն. 29
Հեռ./ֆաքս՝ (374 10) 52 95 06 (աշխ.), (374 10) 45 96 15 (բն.), (374 91) 42 87 45 (բջջ.)

Е-mail: footps@arminco.com