ԼԻԼՈՅԱՆ Տիգրան

Հայաստանում «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի սեփական թղթակից

Ծնվել է 1961թ. հունիսի 18-ին, Երևանում:

Կրթությունը/մասնագիտությունը

1978- 1983թթ.` Երևանի պետական համալսարան, բանասիրական ֆակուլտետ, ռոմանա-գերմանական բաժին, բանասեր, դասախոս, թարգմանիչ
1986թ.՝ ԽՍՀՄ պետկոմհրատարակչության տպագրության աշխատակիցների որակավորման բարձրացման համամիութենական ինստիտուտ, Մոսկվա
1993թ.՝ Լրագրողների նախապատրաստման և կատարելագործման փարիզյան կենտրոնի միջազգային դասընթացներ (Centre de Formation et Perfectionnement des Journalistes, CFPJ), Փարիզ

Աշխատանքը

1992թ. մինչև օրս` Հայաստանում «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի սեփական թղթակից
1993թ.` Ֆրանսիայում «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի տարածաշրջանային գրասենյակում ստաժոր-պրակտիկանտ, Փարիզ
1991-1992թթ.՝ Հայաստանում ՏԱՍՍ-ի թղթակցական կետի ղեկավար
1990-1991թթ.՝ Հայաստանի կոմկուսի կենտկոմի գաղափարախոսական բաժնի ԶԼմ-ների սեկտորի հրահանգիչ
1989-1990թթ.՝ Հայաստանի կոմկուսի կենտկոմում «Արմենպրեսի» թղթակից, Հայաստանի կոմկուսի կենտկոմի ընդհանուր բաժնի մամուլի գրասենյակի ղեկավար (հասարակական հիմունքներով)
1988-1990թթ.՝ «Արմենպրեսի» գլխավոր խմբագրության թղթակից
1988թ.՝ «ՏԱՍՍ»-ի՝ արտասահմանյան տեղեկատվության գլխավոր խմբագրության Եվրոպայի երկրների միավորված խմբագրության ավագ խմբագիր (Մոսկվա)
1987-1988թթ.՝ «Արմենպրեսի» գլխավոր խմբագրության թղթակից
1987թ.՝ Ֆրանսիայում «ՏԱՍՍ»-ի գրասենյակի ստաժոր-պրակտիկանտ, Փարիզ
1986-1987թթ.՝ «ՏԱՍՍ»-ի՝ արտասահմանյան տեղեկատվության գլխավոր խմբագրության Եվրոպայի երկրների միավորված խմբագրության խմբագիր (Մոսկվա)
1985-1986թթ.՝ «Արմենպրեսի» գլխավոր խմբագրության թղթակից
1983-1985թթ.՝ «Արմենպրեսի» արտասահմանի համար գլխավոր խմբագրության թղթակից

Անդամությունը լրագրողական միավորումներում և դրանց ղեկավար մարմիններում

1996-1997թթ.` «Արմենպրեսի» կոլեգիա
1984թ. մինչև օրս` Հայաստանի ժուռնալիստների միություն

Անդամությունը կուսակցություններում և դրանց ղեկավար մարմիններում

1986-1991թ.՝ ԽՄԿԿ անդամ

Մրցանակները/ Պարգևները

2004թ.՝ ՀՀ զինված ուժերի Մարշալ Բաղրամյան մեդալ
2001թ.՝ ՀՀ Մովսես Խորենացու մեդալ
2000թ.՝ Ռուսաստանի սահմանային ֆեդերալ ծառայության «Մարտական համագործակցության ամրապնդման համար»
1998թ.՝ Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակը՝ «Փաստի նկատմամբ հարգանքի և տեղեկացվածության համար»

Հրապարակումները

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ», հայկական և ռուսաստանյան հրատարակություններ, ֆրանսիական ԶԼՄ-ներ

Նախասիրությունները

Աշխատանք, մեդալների և կենսագրությունների կոլեկցիաներ հավաքելը, ընթերցանություն, երաժշտություն
2003-2006թթ.՝ Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ

Լեզուների իմացությունը

Հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն

Ընտանեկան կարգավիճակը

Ամուրի է

Ինչպես կապվել

ՀՀ, Երևան 375019, փոստարկղ թիվ 1, Հայաստանում «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի թղթակցական կետ

Հեռ./ֆաքս՝ (374 10) 52 02 42 (աշխ.)/ 26 30 68

Е-mail՝ tass@arminco.com