ԽԱՉԱՏՐՅԱՆ Հարություն

4 ապրիլի, 1955 – 27 հուլիսի, 2016

Ծնվել է Երևանում:

Կրթությունը/մասնագիտությունը

1972-1977թթ.` Երևանի պետական համալսարան, կենսաբանության ֆակուլտետ, կենսաֆիզիկոս
1981թ.՝ կենսաբանական գիտությունների թեկնածու (ցիտոլոգիա)

Աշխատանքը

1999 – 27 հուլիսի, 2016` «The Noyan Tapan Highlights»-ի գլխավոր խմբագիր (անգլերեն)
1991 – 27 հուլիսի, 2016` «Նոյան տապան» լրատվական-վերլուծական գործակալության թղթակից, խմբագիր, տնտեսական և քաղաքական մեկնաբան
2004 – 27 հուլիսի, 2016՝ Լրատվամիջոցների կովկոսյան ինստիտուտի քաղաքական տնտեսագիտության դասախոս

Հրապարակումները

«Ազգ», «Առավոտ», «Հայաստանի Հանրապետություն», «Հայկական ժամանակ», «Հայոց աշխարհ», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Ռուսսկայա միսլ» (Փարիզ), «Ֆինանսովիյե իզվեստիա» (Ռուսաստան), «War Reports» (Մեծ Բրիտանիա), «Կենտրանական Ասիա և Կովկաս» (Շվեդիա), «Oxford Analytica» (Մեծ Բրիտանիա), Eurasianet.org (ԱՄՆ, Նյու Յորք), «Cacianalyst.org» (ԱՄՆ,Վաշինգտոն), «Caucasus.com» (Վրաստան, Թբիլիսի), Security Watch (Շվեյցարիա)
2002թ.՝ «Ղարաբաղյան հակամարտության լուծման տարբերակները՝ գաղափարներ և իրականություն» գիրքը՝ Ալի Աբասովի հետ համահեղինակությամբ (հայերեն, ադրբեջաներեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով): 2004թ. և 2006թ. վերահրատարակվել է անգլերենով:

Նախասիրությունները

Երաժշտություն, լուսանկար

Լեզուների իմացությունը

Հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի մեկ որդի