ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Տիգրան

«ԱԼՄ» մեդիա-հոլդինգի հիմնադիր և ղեկավար

Ծնվել է 1945թ. մայիսի 16-ին, Երևանում:

Կրթությունը/մասնագիտությունը

1984-1987թթ.` Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ, հեռուստալրագրության բաժին, հեռուստալրագրող, քաղաքական գիտությունների թեկնածու

Աշխատանքը

2001թ. մինչև օրս`«ԱԼՄ» մեդիա-հոլդինգի հիմնադիր և ղեկավար
1997-2001թթ.՝ «Այլընտրանքային հեռարձակող ցանցի» հիմնադիր և ղեկավար (ABC ՀԸ, Վոլգոգրադ)
1965-1970թթ.՝ «Կոմսոմոլեց» թերթի աշխատակից

Անդամությունը լրագրողական միավորումներում և դրանց ղեկավար մարմիններում

2000թ. մինչև օրս` Հայաստանի ժուռնալիստների միություն
2000թ. մինչև օրս` Լրագրողների միջազգային ֆեդերացիա

Անդամությունը կուսակցություններում և դրանց ղեկավար մարմիններում

2003թ. մինչև օրս՝ Ժողովրդական կուսակցության նախագահ

Մասնակցությունը պետական ընտրովի մարմիններում

1987թ.՝ Վոլգոգրադի քաղաքապետի թեկնածու
2003.՝ ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու

Մրցանակները/ Պարգևները

2002թ.՝ ՀՀ ՊՆ մարշալ Բաղրամյանի մեդալ

Հրապարակումները

Ռուսաստանյան ԶԼՄ-ներ՝ «Տրիբունա», «Ռոսիյսկայա գազետա», НТВ-ում ռեպորտաժներ Վոլգոգրադից, ABC ՀԸ-ում լրագրողական հետաքննություններ, «VIP»՝ «Վոլգոգրադյան էջ»
1994թ.՝ «Ինքնակազմակերպում» գիրքը (Վոլգոգրադի հրատարակչություն)

Նախասիրությունները

Աշխատամոլ, ընթերցանություն

Լեզուների իմացությունը

Հայերեն, ռուսերեն, անգլերեն, վրացերեն

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի հինգ զավակ

Ինչպես կապվել

Հեռ./ֆաքս՝ (374 10) 23 80 16, 23 11 12/23 11 42

Е-mail՝ almnews@front.ru