ՀԱԿՈԲՅԱՆ Տիգրան

«Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» ՀԿ նախագահ

Ծնվել է 1960թ. մայիսի 1-ին, Երևանում:

Կրթությունը/մասնագիտությունը

1983- 1988թթ.` Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության պետական ինստիտուտ, ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետ, գրականագետ

Աշխատանքը

2000թ. մինչև օրս`«Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» ՀԿ նախագահ
1999-2000թթ.՝ ՀՀ կառավավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, ՀՀ կառավավարությանն առընթեր տեղեկատվության և տպագրության վարչության պետ
1998-1999թթ.՝ «Հայք» թերթի գլխավոր խմբագիր
1995-1997թթ.՝ «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն
1993-1995թթ.՝ Հեռուստառադիոպետկոմի նախագահ
1991-1993թթ.՝ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի գլխավոր խմբագիր
1988-1990թթ.՝ «Կոմունիստ» թերթի թղթակից, բաժնի վարիչ

Անդամությունը կուսակցություններում և դրանց ղեկավար մարմիններում

1998թ. մինչև օրս՝ ՀՀՇ վարչության անդամ

Մրցանակները/ Պարգևները

«Միր» միջպետական հեռուստառադիոընկերության մեդալը՝ ԱՊՀ տեղեկատվական դաշտում ունեցած ներդրման համար
Քարտեր կենտրոնի հեռուստառադիոհեռարձակման ոլորտի քաղաքականության հանձնաժողովի պատվոգիրը (ԱՄՆ, Ատլանտա)
1998թ.՝ Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակը՝ «Թերթի լավագույն ներկայացման համար»

Հրապարակումները

«Կոմսոմոլսկայա պրավդա», «Մոսկովսկիյե նովոստի», «Սոյուզ», «Գրական թերթ», «Մունետիկ»,«Հայաստանի Հանրապետություն» թերթերում հրապարամուների, ինչպես նաև մի շարք հեռուստառադիոհաղորդումների հեղինակ
1987թ., 1989թ., 1991թ.՝ մի շարք թարգմանական, հայ պոեզիայի ժողովածուների հեղինակ-համահեղինակ

Նախասիրությունները

Ինտերնետ, երաժշտություն, հուշանվեր ափսեների կոլեկցիա կազմել

Լեզուների իմացությունը

Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի երեք զավակ

Ինչպես կապվել

ՀՀ, Երևան 375009, Տերյան փողոց, 62
Հեռ./ֆաքս՝ (374 91) 40 24 72 (բջջ.), (374 10) 27 01 92 (բն.)

Е-mail՝ milenium@freenet.ampride@arminco.com