ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Սամվել

«Միգ» հեռուստառադիոընկերության գլխավոր տնօրեն

Ծնվել է 1964թ. օգոստոսի 4-ին, Վանաձորում:

Կրթությունը/մասնագիտությունը

1981- 1986թթ.` Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, ինժեներ-մեխանիկ
1996թ. մարտ՝«Ինտերնյուս» հայաստանի հեռուստամենեջմենթի դասընթացը
1997թ.՝ Հեռուստամենեջմենթի վերապատրաստման դասընթաց ԱՄՆ-ում

Աշխատանքը

2000թ. մինչև օրս` «Միգ»/«Ինտերկապ» («Լոռու միգ» ԲԲԸ) հեռուստառադիոընկերության գլխավոր տնօրեն
1998-2000թթ.՝ «Ինտերկապ» հեռուստառադիոընկերության տնօրեն
1991-1998թթ.՝ «Ինտերկապ» հեռուստաստուդիայի տնօրեն
1990-1991թթ.՝ «Ուկրաինայի մոնտաժնիկ» շինվերանորոգման վարչության ակումբի վարիչ
1988-1990թթ.՝ Կիրովականի ճշգրիտ հաստոցների արտադրամասի պետ
1986-1988թթ.՝ ծառայություն զինված ուժերում
1986թ.՝ Կիրովականի ճշգրիտ հաստոցների ինժեներ-տեխնոլոգ

Անդամությունը լրագրողական միավորումներում և դրանց ղեկավար մարմիններում

1996թ. մինչև օրս` Հայաստանի անկախ հեռարձակողների ցանց

Մրցանակները/ Պարգևները

Զանազան պետական և հասարակական կազմակերպություններից շնորհակալական պատվոգրեր

Հրապարակումները

Հայաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի մասնավոր և հանրային հեռուստառադիոընկերությունների

Նախասիրությունները

Հեռուստատեսություն, ռադիո, երաժշտություն, սպորտ, ճանապարհորդություն

Լեզուների իմացությունը

Հայերեն, ռուսերեն, անգլերեն (միջին)

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի երկու զավակ

Ինչպես կապվել

ՀՀ, Վանաձոր, Աբեղյան փողոց, 46ա
Հեռ./ֆաքս՝ (3374 322) 3 00 56, (374 91) 47 49 57/(374 322) 3 05 55

Е-mail՝ lorumig@mail.ru
Վեբ-կայք՝ www.migtvr.com