ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ Ռուբեն

29 հունիսի, 1960 – 21 մարտի, 2009

Ծնվել է Երևանում:

Կրթությունը/մասնագիտությունը

Ֆոտոլրագրող

Աշխատանքը

1996-2009թթ. մարտի 21՝ «Պատկեր» ֆոտոգործակալության հիմնադիր
1986-1999թթ.՝ Տպագրության «Նովոստի» գործակալության (АПН) ֆոտոթղթակից
1985-1986թթ.՝ «Կոմունիստ», «Կոմսոմոլեց» թերթերի արտահաստիքային ֆոտոթղթակից
1983-1985թթ.՝ Հայաստանի պետական հեռուստառադիոյի ֆոտոթղթակից

Անդամությունը լրագրողական միավորումներում և դրանց ղեկավար մարմիններում

1986-2009թթ.` Հայաստանի ժուռնալիստների միություն
1993-2009թթ.` Լրագրողների միջազգային ֆեդերացիա
1995-2009թթ.՝ Երևանի մամուլի ակումբ

Մրցանակները/ Պարգևները

1989թ.՝ ԽՍՀՄ ժուռնալիստների միության «Լավագույն ֆոտոռեպորտաժ» մրցանակը

2000թ.՝ ԵՄԱ ամենամյա մրցանակը՝ հայաստանյան ֆոտոժուռնալիստիկան արտասահմանյան ԶԼՄ-ներում արժանապատիվ ներկայացնելու համար

Հրապարակումները

«Կոմունիստ», «Կոմսոմոլեց», «Մոսկովսկիե նովոստի», «Թայմ» (ԱՄՆ), «Նյուսուիկ ֆոկուս» (ԱՄՆ), «Շտեռն» (ԳՖՀ), «Գեո», «Գարդիան» (Մեծ Բրիտանիա), «Ֆիգարո» (Ֆրանսիա)

Նախասիրությունները

Լող

Լեզուների իմացությունը

Հայերեն, ռուսերեն

Ընտանեկան կարգավիճակը

Ամուրի