ՄԱՎԻՍԱԿԱԼՅԱՆ Ռոբերտ

14 մայիսի, 1940 – 31 հոկտեմբերի, 2003

Ծնվել է Երևանում:

Կրթությունը/մասնագիտությունը

1959-1965թթ.` Երևանի պետական համալսարան, բանասիրական ֆակուլտետ, անգլերենի բաժանմունք, բանասեր

Աշխատանքը
1998 – 2003թթ. հոկտեմբերի 31՝ «Արմենիա» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան
1990-1991թթ.՝ CNN-ի համար նյութերի պատրաստում Հայաստանից
1971-1998թթ.՝ Հայաստանի պետական ռադիոհեռուստատեսության գիտա-հանրամատչելի ծրագրերի խմբագիր, բաժնի վարիչ, գլխավոր խմբագիր, «Լրաբեր» լրատվական ծառայության տնօրեն, «Հայաստան» հեռուստաընկերության տնօրեն, պետական ռադիոհեռուստատեսության նախագահի տեղակալ, «Նորք» հեռուստաընկերության տնօրեն

Անդամությունը լրագրողական միավորումներում և դրանց ղեկավար մարմիններում

1979-2003թթ.` Հայաստանի ժուռնալիստների միություն
2002-2003թթ.` Մամուլի ազգային ակումբ, վարչության անդամ

Անդամությունը կուսակցություններում և դրանց ղեկավար մարմիններում

1991-2003թթ. ՝ Ռամկավար ազատական կուսակցության անդամ

Մրցանակները/ Պարգևները

1987թ.՝ ՀԽՍՀ պետմրցանակի դափնեկիր՝ «Հայ ժողովրդի պատմություն» հեռուստաֆիլմերի շարքի համար

Հրապարակումները

«Ավանգարդ», «Երեկոյան Երևան», «Հայաստանի Հանրապետություն», «Հինգշաբթի», «15 օր», «Armenia Hotline», «Հարցեր», «6-րդ ստուդիա» հաղորդումների հեղինակ և վարող, ռուսերենից հայերեն թարգմանությունների հեղինակ՝ «Ալեքսանդր Մակեդոնացի» (1987), «Դարերի խորքում» (1988), «Զևսի որդին» (1988)

Նախասիրությունները

Երաժշտություն, նկարչություն

Լեզուների իմացությունը

Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած, երկու զավակ