ՎԱՐԴԱՆՅԱՆ Աղվան

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան բյուրոյի անդամ

Ծնվել է 1958թ. հոկտեմբերի 7 -ին, Նախիջևանի Թեմուր գյուղում:

Կրթությունը/մասնագիտությունը

1977-1982թթ.` Երևանի պետական համալսարան, բանասիրական ֆակուլտետ, բանասեր

Աշխատանքը

2008թ. մինչև օրս` ՀՅԴ բյուրոյի անդամ
2003-2008թթ. (հունիս) ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
2001-2003թթ.` ՀՀ Ազգային Ժողովում ՀՅԴ խմբակցության ղեկավար
1996-1999թթ.` «Երևան» տեղեկատվական կենտրոնի գլխավոր խմբագիր
1994-1996թթ.` «Դրօշակ» թերթի խմբագիր (Աթենք)
1993-1994թթ.` «Ազատություն» ռադիոյի թղթակից
1991-1993թթ.` «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր (տպաքանակը` 53,000)
1990-1993թթ.` Հայաստանի գրողների միության քարտուղար
1989-1990թթ.` «Հայք» թերթի թղթակից
1988-1989թթ.` «Գարուն» և «Աշխարհ» հանդեսների գրական աշխատակից
1982-1987թթ.` «Երևանի համալսարան» թերթի պատասխանատու քարտուղար

Անդամությունը լրագրողական միավորումներում և դրանց ղեկավար մարմիններում

1992թ. մինչև օրս` Հայաստանի ժուռնալիստների միություն
1987թ. մինչև օրս` Հայաստանի գրողների միություն

Անդամությունը կուսակցություններում և դրանց ղեկավար մարմիններում

1990թ. մինչև օրս՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ

Մասնակցությունը պետական ընտրովի մարմիններում

1998թ.` ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի մամուլի ծառայության ղեկավար
1999-2003թթ.` ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր
2003թ.` ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածու

Մրցանակները/ Պարգևները

1989թ.` Հայաստանի ԼԿԵՄ մրցանակ (պոեզիա)

Հրապարակումները

«Գրական թերթ», «Գարուն», «Հայաստանի Հանրապետություն», «Իրավունք», «Ազգ», «Առավոտ», «Երկիր», «Հայոց աշխարհ», «Ասպարեզ» (ԱՄՆ), «Հայրենիք» (ԱՄՆ), «Հորիզոն» (Կանադա), «Ազատ օր» (Աթենք), «Ազդակ» (Լիբանան)
1986թ.` «Քարե սեղան» բանաստեղծությունների ժողովածու

Նախասիրությունները

Սպորտ (շախմատ)

Լեզուների իմացությունը

Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի երկու զավակ

Ինչպես կապվել

Հեռ. (374 10) 52 18 90 (աշխ.)