ՇԻՐԻՆՅԱՆ Արա

Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ

Ծնվել է 1957թ. հունիսի 13-ին, Երևանում:

Կրթությունը/մասնագիտությունը

1974-1979թթ.` Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ, կուլտուրայի ֆակուլտետ, ռեժիսոր
1994թ.` ՅՈՒՆԵՍԿՈ-ի հեռուստահեռարձակողների միջազգային սեմինար Սեուլում (Հարավային Կորեա)
2000 թ.` հետաքննական լրագրության սեմինար Վաշինգտոնում (AED)

Աշխատանքը
2019թ. մինչև օրս` Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ
1999թ. մինչև օրս` «Վերսուս» ստուդիայի համահիմնադիր և գլխավոր ռեժիսոր
2004-2019 թթ.` «Շողակաթ» հեռուստաընկերության ռեժիսոր, գեղարվեստական ղեկավար
1996-2004 թթ.` «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի ռեժիսոր
1982-1996 թթ.` Հայաստանի պետական հեռուստատեսության ռեժիսոր
Անդամությունը լրագրողական միավորումներում և դրանց ղեկավար մարմիններում
2000թ. մինչև օրս` «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպություն/Հայաստանի հետաքննող լրագրողների ասոցիացիա

Մրցանակները/ Պարգևները

2000 թ.` «Լավագույն ռեժիսոր» մրցանակը «Շողակաթի» հոգևոր թեմաներով ֆիլմերի փառատոնում
2001թ.` առաջին մրցանակը «Ինտերնյուս- Հայաստան» հասարակական կազմակերպության հետաքննական լրագրության ժանրի հեռուստաաշխատանքների մրցույթում՝ «Մինասի առեղծվածը» ֆիլմի համար
2002թ.`մրցանակ Կալգարիի (Կանադա) «Picture This» փառատոնում՝ «Մերժվածները» ֆիլմի համար

Հրապարակումները

«Ազգ», «Մոլորակ», «Լրագիր», «Առավոտ», հայաստանի հանրային հեռուստատեսություն, «Շողակաթ» հեռուստաընկերություն

Նախասիրությունները

Երաժշտություն, ֆուտբոլ

Լեզուների իմացությունը

Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի մեկ դուստր

Ինչպես կապվել

Հեռ.՝ (374 10) 57 85 02 (աշխ.), (374 10) 53 05 58 (բն.)

Е-mail՝ [email protected]