ՍԱՖԱՐՅԱՆ Արամ

Լրագրող, քաղաքագետ

Ծնվել է 1962թ. հոկտեմբերի 3-ին, Երևանում:

Կրթությունը/մասնագիտությունը

1979-1984թթ.` Երևանի պետական համալսարան, պատմական ֆակուլտետ, պատմաբան
2005թ.՝ բանասիրական գիտությունների թեկնածու

Աշխատանքը

1998թ. մինչև օրս` Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի դոցենտ
2003թ. դեկտեմբեր -2006թ.՝ Հայկական երկրորդ հեռուստաալիքի տնօրենի տեղակալ, քաղաքական մեկնաբան
1999-2003թ. դեկտեմբեր՝ «Պրոմեթևս» հեռուստաընկերության տնօրենի տեղակալ, քաղաքական մեկնաբան, «Լրաբեր» լրատվական ծրագրի ղեկավար
1998-1999թթ.՝ «Ժամանակ» թերթի քաղաքական մեկնաբան
1998թ.՝ Հայաստանի հեռուստառադիոպետկոմի «Լրաբեր» հեռուստատեսային լրատվական գործակալության տնօրեն
1996-1997թթ.՝ Իրանի իսլամական հանրապետությունում ՀՀ դեսպանության տեղեկատվության հարցերով խորհրդական
1993-1996թթ.՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ
1991-1992թթ.՝ Հայաստանի պետական հեռուստատեսության քաղաքական մեկնաբան
1990-1991թթ.՝ «Հայք» թերթի քաղաքական մեկնաբան

Անդամությունը լրագրողական միավորումներում և դրանց ղեկավար մարմիններում

2000թ. մինչև օրս` Երևանի մամուլի ակումբ

Մրցանակները/ Պարգևները

2001թ.՝ Հայաստանի ինտելեկտուալների միության «Տարվա լրագրող» մրցանակը

Հրապարակումները

«Հայաստանի Հանրապետություն», «Հայք», «Ար», «Ժամանակ» թերթեր, Հայաստանի պետական հեռուստատեսություն, Հայկական Երկրորդ հեռուստաալիք («Պրոմեթևս» հեռուստաընկերություն)

Նախասիրությունները

Գրականություն, ֆիլատելիա

Լեզուների իմացությունը

Հայերեն, ռուսերեն, անգլերեն (բավարար)

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի երկու զավակ

Ինչպես կապվել

ՀՀ, Երևան, Դեմիրճյան փողոց, 31 շենք, բն. 33

Հեռ.՝ (374 10) 52 37 76