ՎԵՐԴՅԱՆ Իոսիֆ

25 հոկտեմբերի, 1943 — 9 ապրիլի, 2004

Ծնվել է Կիրովաբադում:

Կրթությունը/մասնագիտությունը

1961-1966թթ.` Երևանի պետական համալսարան, բանասիրական ֆակուլտետ, բանասեր
1971-1974թթ.՝ Մոսկվայի պետական համալսարան, ժուռնալիստիկայի ֆակուլտետի ասպիրանտ, լրագրող

Աշխատանքը

1992 – 2004թթ. ապրիլի 9՝ «Ուրարտու» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր
1983-2002թթ.՝ «Սովետական մշակույթ», «Մոսկովսկիե նովոստի», «Լիտերատուրնայա գազետա», «Տրուդ» «Օբշայա գազետա», «Նովայա գազետա» թերթերի սեփական թղթակից
1981-1983թթ.՝ «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակից
1975-1981թթ.՝ «Կոմունիստ» թերթի բաժնի վարիչ
1971-1974թթ.՝ ՄՊՀ ասպիրանտ, պատմական գիտությունների
1969-1971թթ.՝ Հայաստանի պետական հեռուստառադիոյի լիազոր ներկայացուցիչ
1969թ.՝ «Երկրաբան» թերթի աշխատակից

Մրցանակները/ Պարգևները

1977թ.՝ Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե փետուր» մրցանակը

Հրապարակումները

«Սովետական մշակույթ», «Մոսկովսկիե նովոստի», «Լիտերատուրնայա գազետա», «Տրուդ» «Օբշայա գազետա», «Նովայա գազետա» (Մոսկվա) թերթում «Վերդիանա» սեփական խորագիր և այլ ԶԼՄ-ներ

1987թ.՝ ակնարկների և հարցազրույցների «Ցպահանջ» ժողովածու, մի շարք մոսկովյան և հայաստանյան ժողովածուներ

Նախասիրությունները

Շախմատ

Լեզուների իմացությունը

Հայերեն, ռուսերեն, ֆրնասերեն (բառարանով)

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած, երկու զավակ