«ԼիտԼաբ» առցանց ամսագիր

«ԼիտԼաբ» («Գրական լաբորատորիա») առցանց ամսագիրը ներկայացնում էր ժամանակակից հայ և ադրբեջանցի գրողների ստեղծագործությունները ոչ միայն բնագրի լեզուներով, այլ նաև՝ ռուսերենով և անգլերենով: «ԼիտԼաբ»-ն ստեղծվել և գործել է 2006-2007թթ. Երևանի և Բաքվի մամուլի ակումբների «Տարածաշրջանային խաղաղության գրական առցանց ամսագիր» համատեղ ծրագրի շրջանակներում՝ Կաթոլիկ օգնության ծառայության (CRS) աջակցությամբ: «ԼիտԼաբ»-ի հրապարակումների մի մասը հետագայում տեղադրվել է MediaFairPlay կայքում: