2017թ. Որոշումներ/եզրակացություններ

Դիտորդ մարմնի 2017թ. հոկտեմբերի 16-ի փորձագիտական կարծիքը՝ անկախ լրագրող Թեհմինե Ենոքյանի դիմումի կապակցությամբ: Թեհմինե Ենոքյանը դիմել է Դիտորդ մարմնին խնդրելով պարզաբանել` արդյո՞ք արդարացի են քննադատությունները լրագրողի հասցեին, եթե հանրային միջոցառումների ժամանակ նրա նկարահանած տեսանյութերն իրավապահ մարմինները հետագայում օգտագործում են քրեական գործ հարուցելու համար եւ դնում են մեղադրանքի հիմքում: Արդյո՞ք այդպիսի քննադատությունները անաչառ լրագրությունը խոչընդոտելու փորձեր չեն, եւ ինչպե՞ս պաշտպանել լրագրողին նման ճնշումներից: