ԶԼՄ-ների ինքնակարգավորման կազմակերպությունների ցանց

ԶԼՄ-ների ինքնակարգավորման կազմակերպությունների ցանցն ստեղծվել է որպես տարածաշրջանային համագործակցության և փորձի փոխանակման հարթակ:

Ցանցի հիմնական նպատակներն են.

– Աջակցություն սեփական երկրներում որակյալ, պրոֆեսիոնալ ԶԼՄ-ներին և էթիկական լրագրությանը,

– ԶԼՄ-ների ինքնակարգավորման մարմինների նշանակության և արդյունավետության բարձրացում,

– Ցանցի անդամների միջև կապերի և փոխադարձ համագործակցության պահպանում՝ ԶԼՄ-ների հետ կապված հարցերի և լրագրողների մասնագիտական էթիկայի ոլորտում տեղեկատվության, գիտելիքների և փորձի փոխանակման համար,

– Ցանցի անդամների, մեդիա մասնագետների և ընդհանուր առմամբ հասարակության  իրազեկվածության բարձրացում ինքնակարգավորման և պրոֆեսիոնալիզմի սկզբունքների մասին,

– Օգնություն՝ տարածաշրջանի երկրների միջև բողոքների քննման հարցում,

– Փոխգործակցություն՝ Ցանցի գործունեության շրջանակներում իրագործվող համատեղ ծրագրերին անհրաժեշտ ռեսուրսներ ներգրավելու համար:

2011թ. հոկտեմբերի 7-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի ԶԼՄ-ների ինքնակարգավորման մարմինների ներկայացուցիչներն ընդունեցին Ցանցի կանոնադրական փաստաթուղթը՝ Փոխըմբռնման հուշագիրը (Memorandum of Understanding, Меморандум о взаимопонимании):

Հետագայում դադարեցվեց Տաջիկստանի մասնակցությունը Ցանցի աշխատանքներին, և այսօրվա դրությամբ Ցանցը միավորում է Ադրբեջանի, Բելառուսի, Հայաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Վրաստանի և Ուկրաինայի ԶԼՄ-ների ինքնակարգավորման մարմինները:

Քարզոչության դեմ պայքարի խորհրդատվական հանձնաժողով

2016թ. հունիսի 16-17-ին, Վրաստանում Ցանցի հերթական ամենամյա հանդիպման ժամանակ, ձևավորվեց Քարզոչության դեմ պայքարի խորհրդատվական հանձնաժողովը, որի հիմնական առաքելությունն է՝ ԶԼՄ-ներում ազգամիջյան, պատերազմի և ատելության քարոզչության կապակցությամբ բողոքների քննումը և դրանց վերաբերյալ կարծիքների ընդունումը:

2016թ. հունիսի 17-ին ստորագրվել է երկու փաստաթուղթ.

Քարզոչության դեմ պայքարի խորհրդատվական հանձնաժողովի կանոնակարգ (Regulation on Consultative Commission, Положение о Консультативной Комиссии)

ԶԼՄ-ների ինքնակարգավորման կազմակերպությունների ցանցի առաջարկությունները լրատվամիջոցներում քարոզչության տարածման վերաբերյալ (Recommendations of MSON, Рекомендации СOMC):

Խորհրդատվական հանձնաժողովի կազմում ընդգրկվեցին ինքնակարգավորման ազգային յոթ մարմինների ներկայացուցիչները.

Ադրբեջանի մամուլի խորհուրդ

Բելառուսի լրագրողների ասոցիացիայի Էթիկայի հանձնաժողով

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմին (Հայաստան)

Մոլդովայի հանրապետության Մամուլի խորհուրդ

Ռուսաստանի Մամուլի դեմ բողոքների հարցերով hանրային կոլեգիա

Վրաստանի Լրագրողական էթիկայի խարտիա

Ուկրաինայի Լրագրողական էթիկայի հանձնաժողով:

ՔԱՐԶՈՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ

1. Հանձնաժողովի կարծիքը Վրաստանի Լրագրողական էթիկայի խարտիայի՝ Haqqin.az-ի 2017թ. մայիսի 4-ի «Թբիլիսիի հակաադրբեջանական ընդհատակը. գաղտնի հանդիպման վայրեր, փողեր, հրահանգներ» հրապարակման դեմ (հեղինակ՝ Էյնուլա Ֆատուլաև) բողոքի վերաբերյալ: Բողոքը քննվել է 2017թ. սեպտեմբերի 14-ի նիստի ժամանակ: (Мнение по жалобе Хартии журналистской этики Грузии на публикацию Haqqin.az)

2. Հանձնաժողովի կարծիքը՝ «Ղրիմ ինֆո» լրատվական գործակալության 2017թ. հունիսի 21-ի «Անազատ իրողություններ. ինչ արժե հայրենիք վաճառելը» հրապարակման դեմ բողոքի վերաբերյալ: Բողոքն ստացվել է Ուկրաինայի Լրագրողական էթիկայի հանձնաժողովի միջոցով և քննվել է 2017թ. սեպտեմբերի 14-ի նիստի ժամանակ: (Мнение по жалобе, поступившей посредством Комиссии по журналистской этике Украины, на публикацию информационного агентства “Крыминформ”)