2012թ. Որոշումներ/եզրակացություններ

Դիտորդ մարմնի և Տեղեկատվական վեճերի խորհրդի 2012թ. դեկտեմբերի 27-ի համատեղ փորձագիտական եզրակացությունը` ընդդեմ 1in.am-ի ՝ «Քաղաքական հանելուկ» վերնագրով հեղինակային բանաստեղծության արտատպման մասին Արփի Ոսկանյանի դիմումի վերաբերյալ:

Դիտորդ մարմնի 2012թ. հոկտեմբերի 9-ի փորձագիտական եզրակացությունը` ընդդեմ «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի եթերում հեռարձակված հեռուստանյութերի շարքի՝ «Քանկոր» բժշկական կենտրոնի տնօրեն Շահեն Խաչատրյանի դիմումի վերաբեյալ:

Դիտորդ մարմնի և Տեղեկատվական վեճերի խորհրդի 2012թ. հոկտեմբերի 1-ի համատեղ փորձագիտական եզրակացությունը` ընդդեմ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի կայքէջում տպագրված «Բենզին Ռուբոն և Անահիտ Բախշյանը» (մայիսի 4, 2012), «Ժառանգության» կոնսպիրատորը» (հունիսի 15, 2012), «Ովքե՞ր են անկյուն մտածները» (հուլիսի 5, 2012) հոդվածների` Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանի բողոքի կապակցությամբ:

Դիտորդ մարմնի 2012թ. փետրվարի 17-ի փորձագիտական եզրակացությունը` ընդդեմ «Առավոտ» օրաթերթի կայքում` www.aravot.am 2012թ. փետրվարի 7-ին հրապարակված «38-ամյա երիտասարդը, ըստ նախնական տեղեկությունների, կրակել է իր վրա» Գագիկ Շամշյանի հոդվածի և տեսաշարի` Աննա Սիմոնյանի բողոքի կապակցությամբ: