Ամսվա արխիվը May 2012

ԱՅԴ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԲԱՌԵՐԸ՝ ՈՂՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ

Ընտրական և հետընտրական քաղաքական հնարավոր և անհնարին զարգացումները, ինչպես նաև բազմազանության ջատագովության կամ խարանման լուսաբանումը լրատվամիջոցների ուշադրությունը՝ չնչին բացառություններով, շեղեց մայիսի երկրորդ տասնօրյակում տեղի ունեցած դեպքերից, որոնք թերևս հետագայում խիստ նշանակալից կարող են անդրադառնալ հայաստանյան լրատվական դաշտի վրա:

ՀՀ Վճռաբեկ դատարանը անցյալ շաբաթներում մի քանի օրերի տարբերությամբ վերջապես կայացրեց որոշումներ  (ի դեպ, դրանցից մեկի մասին տեղեկություն կար միայն մամուլում և Դատալեքսում, փոխարենը հնարավոր չէր գտնել Հայաստանի դատական համակարգի կայքի Վճռաբեկ դատարանի բաժնում) որոնցում տրվեցին ուղենիշներ՝ վիրավորանքի և զրպարտության մասին օրենքի դրույթների կիրառման դեպքերի համար: Այս որոշումներից առաջինին տրված քաղաքացիական հասարակության գնահատականը՝ նախադեպային, կարծում ենք արդարացված է: Կարդալ ավելին –»

ԲՌՈՒՆՑՔԻ ԴԵՄ՝ ԳՐԻՉՈՎ

Անցյալ շաբաթ իր տան բակում ծեծի ենթարկվեց «Ռեգնում» գործակալության երևանյան գրասենյակի խմբագիր Ռուբեն Գրձելյանը:

Միջադեպը տեղի է ունեցել կարծես թե ոչ վերջինիս լրագրողական գործունեության պատճառով, այլ կենցաղային պատճառներով: Ասում ենք, կարծես թե՝ քանի որ այդ մասին նույնիսկ նախնական վարկածներ չեն շրջանառվում մամուլում: Սակայն չենք կարծում, որ սա պիտի հանգստության առիթ դառնա լրագրողական համայնքի համար: Այս դեպքը, իհարկե կարող էր պատահել ցանկացած այլ քաղաքացու, այլ մասնագիտության տեր մարդու հետ: Խնդիրը կոնֆլիկտի մյուս կողմն է՝ իրավապահ, քննության օրինականությունը վերահսկելու առաքելություն ունեցող պաշտոնյան, որի համար փաստորեն մեկ էր՝ ով կհայտնվեր իր դիմաց: Կարդալ ավելին –»

ՀՌԱՀ-Ը ՍԿՍՈՒՄ Է ԵՎ ՏՈԻԳԱՆՈՒՄ

Անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունը լրատվամիջոցների ոլորտում տեղի ունեցավ թերևս այսօր. Հեռուստատեսության և Ռադիոյի ազգային հանձնաժողովը վարչական պատասխանատվության ենթարկեց «Մուլտի մեդիա-Կենտրոն ԹիՎի» ՓԲ ընկերությանը («Կենտրոն» հեռուստաընկերություն) ընտրությունների քվեարկության օրը և դրան նախորդող օրը քարոզչական նյութ՝ տեղեկատվական, խմբագրական, փաստավավերագրական, հեղինակային կամ այլ հաղորդումների տեսքով կամ ցանկացած այլ ձևով նախընտրական քարոզչություն իրականացնելու համար, ինչը արգելվում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով:

Հեռուստաընկերության ներկայացուցիչների փաստարկները, որ քարոզչություն որակված հայտարարությունը հեռարձակվել է ուղիղ եթերի ռեժիմով հաղորդվող նյութի ընթացքում, հետևաբար և չպետք է այդպես որակվեր, Հանձնաժողովը հիմնավորված չի համարել: Կարդալ ավելին –»