Անցնող շաբաթում հայաստանյան լրատվամիջոցներում մի քանի թեժ թեմաներ էին լուսաբանվում` հասարակական կյանքում իրենց թեժությանը համապատասխան:
Ոչ նախկին ուժգնությամբ, սակայն շարունակվում էր հայ-ադրբեջանական սահմանին գրանցված միջադեպերի թեման` արդեն դրանց արձագանքների շուրջ քննարկումներով և վերլուծություններով: Բուռն լուսաբանումների արժանացան փաստաբանները` մեկօրյա գործադուլի կապակցությամբ և նրանց դժգոհության պատճառ և թիրախ ՀՀ Վճռաբեկ դատարանը: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից «Նատալի ֆարմին» տուգանքի ենթարկելու փաստը, պատճառները և հնարավոր դրդապատճառները ևս այս շաբաթվա «թոփ» մեդիա- տասնյակում էին: Քանդման վտանգի առջև հայտնված Աֆրիկյանների տունը և արդեն կիսաքանդ արված երբեմնի Ծածկած շուկան, ինչպես նաև այդ կապակցությամբ կազմակերպվող ակցիաները, դոլարի հնարավոր դեֆիցիտը, սկեսուրի դեմ՝ նրա կողմից խոշտանգման ենթարկված հարսի հերթական դատական նիստը նույնպես հնարավորինս լուսաբանվեցին:
Սակայն անցնող շաբաթվա ամենանշանակալից իրադարձությունը, հետևաբար և ամենլուսաբանված-մեկնաբանվածը նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի շուրջ ծավալված զարգացումներն էին: Կարդալ ավելին –»