Արխիվային նյութեր 13 July 2012

ԱՖՂԱՆ ԿՆՈՋ ԳՆԴԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայաստանյան ԶԼՄ-ները, որ բուռն քննարկում են սերիալների կրիմինալածին և այլ թերություններ, հարթակ են դառնում դաժանություն և սարսափ պարունակող տեսարանները դատապարտող մտավորական և այլ մասնագիտությունների տեր մարդկանց համար, հանկարծ ու հանգիստ այս շաբաթ ցուցադրության հանեցին աֆղանական քաղաքում անհավատարմության մեջ մեղադրվող մի կնոջ գնդակահարության սահմռկեցուցիչ տեսաշարը:

Այդ տեղեկությունն, ի դեպ, հնարավոր էր և ներկայացնել քիչ ավելի մեղմ, ինչպես դա արեցին մի շարք  լրատվամիջոցներ:

Հնարավոր է իհարկե, որ լրատվության մի սպառողի համար այդ տեսաշարը կարող է լինել սահմռկեցուցիչ, մյուս սպառողը հոնքն էլ չշարժի: (Այստեղ է, որ հիշում ենք նման տեսարանների համար չափորոշիչների մշակման անհրաժեշտությունը. ուղղակի սա այլ թեմա է):

Այնուամենայնիվ դաժան մահապատժի իրական տեսագրությունը իր հնարավոր ազդեցության մասշտաբով հազիվ թե զիջի, եթե չգերազանցի, բեմադրված դաժանության տեսարաններին: Մինչդեռ լուրերի շարքում այս կադրերը մնացին աննկատ՝ առանց ծնունդ տալու բարոյախրատական թեմաներով նամակագրության հերթական նմուշին: Կարդալ ավելին –»