Երևանի մամուլի ակումբը անցնող շաբաթում իր 17 ամյակի առիթով մրցանակներ շնորհեց չորս՝ պայմանականորեն լրագրողի և լրատվամիջոցի: Նրանցից մեկը լրագրող չէ ՝ դասական իմաստով, սակայն այսօր եթե սեմինարներ ու վարժանքներն են անցկացվում՝ մարդկանց մեջ արթնացնելու և զարգացնելու համապատասխան հմտությունները, այս մրցանակակիրը մեկ տասնամյակից ավելի է հաջողությամբ կիրառում է դրանք՝ առանց իմանալու, որ զբաղվում է փաստորեն «նորահայտ» ժանրով՝ քաղաքացիական լրագրությամբ (ճիշտ է՝ ավանդական տպագիր լրատվամիջոցում): Մյուսը ռադիո է ներկայացնում, երրորդը՝ հեռուստատեսություն: ԵՄԱ չորրորդ մրցանակակիրը ֆոտոգործակալություն է:
Այս ընտրության բազմազանությունը ցույց է տալիս, որ դեռ հնարավոր է տարբերակել լրատվամիջոցների ֆորմատները: Մի հանգամանք, որ առաջիկայում, ինչպես ցույց են տալիս մեդիա կանխատեսումները, կորցնելու է իր հրատապությունը: Կարդալ ավելին –»