Ամսվա արխիվը September 2012

ՔԱՂԱՔԱԿԻՐԹ «ՂԺԺԱԼՈՒ» ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այս շաբաթ լրագրողները հաջողեցին ափերից հանել նախարարներին, որոնցից մեկը պարզապես նյարդայնացած խոսքերի տարափ տեղաց ի պատասխան, իսկ մյուսը ինքնատիրապետումը կորցրեց բառացիորեն` խլելով լրագրողի ձայնագրիչը:

Եթե կարծում եք, որ լրագրողները նրանց հիշեցրել են իրենց խոստացած ու չկատարած գործերը կամ երեսներով են տվել իրենց ոլորտներում վերջիններիս յուրացումների կամ չարաշահումների մասին տեղեկությունները` մեկնաբանություն կամ պարզաբանում խնդրելով, չարաչար սխալվում եք: Նրանք, ինչպես ձևակերպել էր մի ընթերցող իր մեկնաբանությունում «իբր թե ղժժում են»: Տրված հարցերի բնորոշումն էլ ընթերցողի մեկնաբանությունում կա. այն մի քիչ կոպիտ է՝ գործընկերների մասին մեջբերելու համար: Կոպիտ է, բայց՝ դիպուկ:

Ի՞նչ ենք անում լրագրողներս, երբ ամենօրյա վազքի մեջ ու ամեն Աստծո օր սենսացիոն արտադրանք/ներ տալու՝ գլխավոր խմբագրի պահանջների դամոկլյան սուրը՝ գլխներիս վրա, ժամանակ և ուժեր չեն մնում պատշաճ կերպով պատրաստվելու լուսաբանելիք յուրաքանչյուր ոլորտի կամ միջոցառման մասին: Կարդալ ավելին –»

Ի՞ՆՉ ԴԵՐ ԵՆ ԸՆՏՐՈՒՄ ԶԼՄ-ՆԵՐԸ

Անցնող շաբաթում Հայաստանի և Վրաստանի ԶԼՄ-ները մի քանի բացահայտումներ կատարեցին: Ավելի ճիշտ, ինչպես և կարգն է, բացահայտումները նրանք չէ, որ կատարեցին, նրանք ընդամենը հասարակությանը հասցրին կարևոր իրադարձությունների մասին տեղեկությունները: Դրանք հետաքրքիր էին ոչ միայն ինքնին, այլև իրենց թողած արձագանքներով, ազդեցությամբ և հետագա զարգացումներով:

Եւ այսպես. լրատվամիջոցը գրեց ի վնաս Հայաստանի բնապահպանության նախկին նախարարի՝ ամերիկյան դատարանի կայացրած վճռի մասին:
Նախկին պաշտոնյան և ներկա պատգամավորը ի լուր աշխարհի հայտարարեց, որ առաջին անգամ  այդ մասին իմացել է այդ լրատվամիջոցից: Մի կողմ թողնենք այն, որ հետագայում տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ նա դատարանից ծանուցումներ ստացել էր և ամենևին էլ ԶԼՄ-ներից չի տեղեկացել այդ մասին:

Դիտարկենք այն իրավիճակը, երբ մարդն անմեղ-անմեղ իր տանը նստած հանկարծ մի տեղ կարդում է, որ ինքը մեծ դրամագլուխ վճարելու պարտավորության կարող է ենթարկվել: Կարդալ ավելին –»

Ի ՍԿԶԲԱՆԷ Է՞Ր ԽՈՍՔԸ

Անցյալ կիրակի երկրով մեկ ՏԻՄ ընտրություններ էին: Գյումրիի ընտրությունները այդ առումով միանգամայն խորհրդանշական էին և դրանց տրված գնահատականները այս կամ այն չափով կիրառելի են հանրապետության մյուս բոլոր համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների համար: Իսկ Գյումրիի ընտրությունները բնորոշվեցին որպես «մինի նախագահական»: Կարդալ ավելին –»