Պրոֆեսիոնալ լրագրողները ահազանգ են հնչեցնում, որ այսպես կոչված, քաղաքացիական լրագրությունը հաճախ հարվածում է իրենց մասնագիտության հեղինակությանը: Մինչ նրանք իրենց սպառողներին կոչ են անում խիստ բծախնդրորեն և ընտրողաբար մոտենալ այդպիսի ծագմամբ տեղեկություններին, ամենևին էլ ոչ աշխարհի մեկ այլ անկյունում, այլ նրանց կողքին, նույն հարթությունում կասկածելի ծագմամբ տեղեկատվական պրոդուկցիայից ամենայն անփութությամբ օգտվում է … լրագրողների մեկ այլ խումբ:
Օգտվում է իրենց «ոչ պրոֆեսիոնալ» կոլեգաների արտադրանքից, ընդ որում ոչ միայն սպառում, այլև տարածում է այն՝ առանց իր մասնագիտական ներդրումն ունենալու դրանում: Կարդալ ավելին –»