Ամսվա արխիվը November 2012

ԴԱՐՁՅԱԼ ԱՅԴ ՈՉ ԱՎԱՆԴԱԿԱՆՆԵՐԸ

Նորագույն տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները (վերջին բառն օգտագործվում է պայմանականորեն) ավելանում են օրեցօր: Դրանց հայտնվելուն զուգահեռ ծավալվում են խոսակցություններ, թե որին ինչ անուն տալ կամ ավելի հաճախ՝ ինչպես թարգմանել այս կամ այն տերմինը:

Մինչ լրագրության և ոչ միայն՝ այս ոլորտի մասնագետները շարունակում են քննարկումները, այդ հնարավորությունների թե թիվն է աճում, թե տարատեսակները:

Անցյալ շաբաթ ԵՄԱ «Մամուլի ակումբ» հաղորդման ժամանակ քննարկումը ծավալվեց նաև այդ կարգի հնարավորություններն օգտագործողների և ուրիշներին էլ դրանք օգտագործելու հնարավորություն տվողների պատասխանատվության շուրջ:
Հատկանշականն այն է, որ մեդիա (բառի ամենալայն իմաստով) մասնագետները և փորձագետներն ընդհանուր առմամբ համաձայնության չեկան այն հարցի շուրջ, թե ինչպես կոչել օրինակ այն կայքերը, որոնք սեփական արտադրանք չեն տալիս, այլ տարբեր սոցիալական ցանցերից և կայքերից լրաքաղ են անում և տեղադրում իրենց մոտ: Կարդալ ավելին –»

VERITAS ODIT MORAS

AMPLIFY TRUTHԱյս շաբաթ սոցիալական ցանցերը և քաղաքացիական լրագրությունը կամ այդ անվամբ հանդես եկողները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ իրենք կարող են վտանգավոր լինել:  Ցավալիորեն՝ վտանգավորության տեսանկյունից նրանց շարունակում են չզիջել պրոֆեսիոնալ լրատվամիջոցները կամ այդ անվամբ հանդես եկողները:

Մի կողմից քաղաքացիական լրագրությունը կարևորվում է հատկապես տարերային աղետների, պատահարների ժամանակ, քանի որ այն ոչ թե սովորական, առօրյա աչքով է նայում այդ իրադարձություններին, այլ առհասարակ կարող է միա՛կ աչքը լինել այդպիսի դեպքերում: Եւ այս դեպքում նրա դերն անգնահատելի է: Մյուս կողմից, հենց վերջին հանագմանքն էլ չարաշահելու դեպքում, քաղաքացիական լրագրությունը վտանգում է և՛  լրագրությունը, և՛ քաղաքացիներին: Եթե նկատի ունենանք, որ հենց տարերային աղետների ու պատահարների ժամանակ են մարդիկ, հասարակ քաղաքացիները դառնում խոցելի ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեբանորեն, ապա առավել կարևորվում է, թե ինչ տեղեկություններ են նրան հաղորդվում այն ամբողջ ընթացքում, երբ նա, կամ իր ընտանիքը, կամ իր քաղաքը, կամ իր երկիրը վտանգի մեջ են:

Կարդալ ավելին –»