Վերջին մեկ ամսում հայաստանյան մեդիա դաշտում ակտիվացել են հեղինակային իրավունքի, բարեխիղճ լրագրության շուրջ բարձրաձայն մտահոգությունները: Տպագիր և առցանց լրատվամիջոցների ղեկավարները այս հարցերը բարձրացնում են՝ ելնելով ոչ միայն մասնագիտական պատվախնդրությունից, այլև` ֆինանսական նկատառումներից: Ընդ որում այս ուղղությամբ առաջին քայլերը կոչեր են և հորդորներ՝ ինքնակարգավորման ճանապարհով գնալու: Այսինքն մշակելու աշխատանքի փոխադարձաբար ընդունելի կանոններ և կամավոր հետևելու դրանց: Երկրորդը՝ օրենսդրական փոփոխություններն են, որոնք լրագրողական համայնքը նույնպես նախաձեռնել է: Կարդալ ավելին –»
Ամսվա արխիվը June 2013
ԵՄԱ Ամփոփագիրը ժամանակ առ ժամանակ անդրադառնում է հայկական և ոչ միայն, լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկություններին, որոնք առաջին հայացքից պետք է ռումբի պես պայթեին, մինչդեռ գոնե մի փոքր ճայթյուն էլ չեն առաջացնում: Կարդալ ավելին –»
«Ֆեյսբուքյան գրառումների համար աշխատանքից ազատում»՝ ահա այն նախադասությունը, որը գերիշխում էր անցնող շաբաթվա լրահոսում: Այս նախադասությունը հայ լրագրության պատմության մեջ առաջին անգամ հայտնվեց մի քանի շաբաթ առաջ՝ մեկ ուրիշ համանման դեպքի կապակցությամբ: Այդ անգամ լրագրողական համայնքը գրեթե չհայտնեց իր աջակցությունը աշխատանքից ազատված լրագրողին: Պատճառները մի քանիսն էին: Առաջինը գուցե՝ լրագրողական համայնքի վերապահ մոտեցումը տվյալ լրագրողի գործունեությանը: Կարդալ ավելին –»