Վերջին մեկ ամսում հայաստանյան մեդիա դաշտում ակտիվացել են հեղինակային իրավունքի, բարեխիղճ լրագրության շուրջ բարձրաձայն մտահոգությունները: Տպագիր և առցանց լրատվամիջոցների ղեկավարները այս հարցերը բարձրացնում են՝ ելնելով ոչ միայն մասնագիտական պատվախնդրությունից, այլև` ֆինանսական նկատառումներից: Ընդ որում այս ուղղությամբ առաջին քայլերը կոչեր են և հորդորներ՝ ինքնակարգավորման ճանապարհով գնալու: Այսինքն մշակելու աշխատանքի փոխադարձաբար ընդունելի կանոններ և կամավոր հետևելու դրանց: Երկրորդը՝ օրենսդրական փոփոխություններն են, որոնք լրագրողական համայնքը նույնպես նախաձեռնել է: Կարդալ ավելին –»
Արխիվային նյութեր 28 June 2013