Անցնող շաբաթում մեր լրատվամիջոցները մի շարք քննություններ չհանձնեցին: Քննությունները դժվար չէին, սակայն լրահոսին զուգահեռ գնալու փոխարեն մեր լրատվամիջոցներն ընկել էին լրահոսի բերանն ու թեթև տաշեղի պես քշվում էին այս ու այն կողմ: Եվ տեղեկացնելու և կողմնորոշելու փոխարեն էլ ավելի էին խճճում սպառողին: Կարդալ ավելին –»
Ինչպես աշխարհում գրեթե ամեն մի նորարարություն, առցանց լրատվամիջոցներն էլ զարգացման տարբեր տեմպեր են ունենում մայրաքաղաքում և մարզերում:
Անցնող շաբաթում դա առավել ակնառու դարձավ՝ արդեն տասը տարի Հայաստանում նշվող Հայ մամուլի օրվա կապակցությամբ:
Երբ սեպտեմբերի սկզբին հնչեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության պատրաստակամության մասին հայտարարությունը, հասարակության մտահոգություններից մեկն այն էր, թե ԵՄ-ի հետ մոտավորապես չորս տարի բանակցելուց հետո երկիրը ինչ արագությամբ պետք է փոխի իր ուղղվածությունն ու ուղղությունը:
Մտահոգությունները պայմանավորված էին ինչպես մասնագետների առկայության, այնպես էլ՝ առկա մասնագետների ներքին համոզմունքների հետ: Քանի որ, օրինակ եվրոպականի հետ մեր օրենսդրության ներդաշնակեցման վրա աշխատած մարդը այդ գործը պետք է որ ոչ միայն որպես հանձնարարություն կատարելիս լիներ, այլև՝ ներքին համոզվածությամբ: Մի՞թե հնարավոր կամ առնվազն հեշտ պետք է լիներ արագ շրջադարձ կատարել ներքին այլ՝ հակադարձ համոզվածության: Կարդալ ավելին –»