ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՇԱԲԱԹԸ

Ինչպես աշխարհում գրեթե ամեն մի նորարարություն, առցանց լրատվամիջոցներն էլ զարգացման տարբեր տեմպեր են ունենում մայրաքաղաքում և մարզերում:

Անցնող շաբաթում դա առավել ակնառու դարձավ՝ արդեն տասը տարի Հայաստանում նշվող Հայ մամուլի օրվա կապակցությամբ:

Եթե մայրաքաղաքում արդեն մի քանի տարի է՝ կանխատեսում են տպագիր մամուլի մոտալո՛ւտ մահը, մարզային հարթությունում այդ հաշվարկն անում են տասնամյակների՛ համար:

Իհարկե, դրա պատճառները տարբեր են, առաջին հերթին՝ սոցիալ- տնտեսական, քաղաքական, հետո նաև՝ տեխնիկական, հոգեբանական և այլն: Առաջին հայացքից թերևս ոչ շատ նկատելի, սակայն տպագիր մամուլը նախընտրելու պատճառներից ամենակարևորը, որը լավ կլինի՝ իմանա նաև առցանց դաշտը, էթիկայի կանոնների պահպանումն է դրանում, ինչպես արդարացիորեն գտնում են մեր մարզային գործընկերները:

Ոսկե միջինի փնտրտուքներում

Օրվա կապակցությա՞մբ էր, թե՞օրեցօր աճող անհրաժեշտությունից դրդված՝ լրագրողներն անցնող շաբաթում առավել հաճախ էին խոսում մեդիա դաշտի, հատկապես ցանցայինների որակից, մարտահրավերներից: Իսկ կարծիքները տանում են հակառակ բևեռներ` 1.թերությունների առյուծի բաժինն ընկնում է ցանցայինների վրա, 2. «ամենադրական և ամենակառուցվածքային լուրջ փոփոխությունները տեղի են ունենում օնլայն մեդիայում»:

Իսկ ճշմարտությունը հավանաբար այս երկու՝ հակասական կարծիքների միջև է:  Համենայն դեպս միայն ցանցայինների առավելությունները ճիշտ համադրելով ավանդական լրագրողական էթիկայի և պրոֆեսիոնալիզմի հետ, կարելի կլինի ստանալ օրվա տեխնիկական և բովանդակային պահանջներին մոտեցող մեդիա: Մոտավորապես այդպիսի միավորմանն ենք վերջերս կոնվերգենտ անվանում, սակայն դա ավելի շատ՝ տեխնիկական, քան բովանդակային տեսանկյունից:

Նրանց բարքերը

Աշխարհի հասարակությունն անցնող շաբաթում մի քանի մեդիա-իրողությունների առնչվեց՝ անհնարինը՝ ակնհայտ շարքից:

Մինչ հայաստանյան լրագրողական կազմակերպությունները ընտրությունից ընտրություն արձանագրում-ահազանգում են, որ մեզ մոտ մեծ հաշվով դարձյալ բացակայում են բանավեճերը, հարևան վրաց շարքային ընտրողները՝ լավ հնարավորություն ունեն ուղիղ եթերում տեսնելու և գնահատելու երկրի նախագահի իրենց թեկնածուներին: Իսկ մեր գործընկերները՝ այդ ամենը լուսաբանելու: Այնպես որ եկող շաբաթ էլ վրաստանյան և ոչ միայն այնտեղի մեդիան անսպառ նյութ է ունենալու՝ գրել-վերլուծել-մեկնաբանելու:

Մեկ ուրիշ՝ գրեթե մաքսիմալիստական էթիկա է դրսևորում «Նյու-Յորք թայմսը»՝ ուղղելով իր 136 տարվա սխալը:

Իսկ այդ ժամանակ…

Մեր լրագրողական կազմակերպությունները շարունակում են արձանագրել լրագրողների իրավունքների խախտման դեպքերը: Երեկ հայտնի դարձավ, որ վերջին երեք ամիսներին լրագրողների դեմ ճնշումներն ավելացել են՝ լինեն դրանք վիրավորանքի և զրպարտության հիմքով դատական հայցերի թվի աճի, թե քաղաքացիական շարժումների ընթացքում լրագրողների գործունեության խոչընդոտումների տեսքով:

Սրանք նույնիսկ առավել վատ են, քան այն կանխատեսումները, որ Մաքսային միությանն անդամակցելով Հայաստանում «գուցե ոչ ակտիվ և դաժան ձևով, բայց խոսքի ազատության սահմանափակումները առանձին դեպքերում կդառնան լուրջ մարտահրավեր»

Շաբաթվա «նո քոմենթը»

Հոկտեմբերի 17-ին «Պիոներական ընթերցումներ»՝ Մոսկվայի տանը:

Լուսանկարը՝ hetq.am կայքից:

Մեկնաբանել

Ձեր էլ–փոստի հասցեն չի հրապարակվի Պահանջվող դաշտերը նշված են *–ով

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.