Արխիվային նյութեր 8 November 2013

ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ՄԵԴԻԱՅԻ ԴԱՍԸ՝ ԼՈՒՐԵՐԻՆ

«Լինել և չլինել՝ այս է խնդիրը»:

Հանրահավաք մայրաքաղաքի կենտրոնում: Մարդիկ՝ հասկանալի է հիմնականում՝ ընդդիմադիր կամ առնվազն դժգոհ ինչ-որ իրականությունից, դեմքի համապատասխան արտահայտություններով, գոռալով ու հնարավոր է բորբոքված իրենց պահանջներն են հայտնում գործող իշխանություններին: Այս հավաքին ներկա են ամենատարբեր մարդիկ ամենատարբեր քաղաքական և քաղաքացիական դիրքորոշումներով, սոցիալական ծագմամբ և կարգավիճակով, ինչի մասին դատել կարելի է նաև նրանց հագուստներից ու պահվածքից:

Երեկոյան հեռուստատեսությամբ լուրեր նայելիս այս հանրահավաքի ամենատարբեր մասնակիցները տեսնում են իրենց ցերեկային միջոցառման «լուսաբանումը»: Իսկ այդտեղ կան բացառապես հնամաշ հագուստով, կիսասափրված հատուկենտ տղամարդիկ ու չարացած, դարձյալ հնամաշ հագուստներով կանայք: Եվ այս բոլորը՝ պարտադիր ատրիբուտիկայով զինված՝ արևածաղկի սերմեր չրթելիս: Կարդալ ավելին –»