Ամսվա արխիվը April 2014

«ԱՊՐԻԼԻ 24-Ի»ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Քանի որ մոտենում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 100 ամյակը, մեծանում են ընդհանուր հետաքրքրությունը և ուշադրությունը այն ամենի հանդեպ, ինչ տեղի ունեցավ այդքան շատ հայերի հետ: Կա նաև ցանկություն՝ պարզելու, թե այդ օրերին աշխարհն ինչքան գիտեր»,- 2013թ. դեկտեմբերին գրում է կանադացաի բանաստեղծ-գիտնական Ալան ՈւայթհորնըԿարդալ ավելին –»

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԵՐԵԽԱ Է

Ուրիշ էլ ի՞նչ երազանք կարող է ունենալ լրագրողը՝ վարչապետի և կառավարության փոփոխությունից, կուսակցությունների՝ կոալիցիա չմտնել- դուրս գալուց ու նախարարական աթոռակռվից բացի: Նույնիսկ «ամենափրկիչ» վթարներին ու սպանություններին կարգին հերթ չի հասնում: Գրելու բան՝ ինչքան ասես. նյութը՝ հեղեղ: Եւ այդ հեղեղին կուլ է գնում «սովորական» մարդկանց կյանքը:

Գուցեև արժեր անցնող շաբաթվա դափնիները տալ Հայաստանի նոր վարչապետի նշանակման, ունեցվածքի և բիզնեսների կամ ամենևին ոչ այդ թվարկվածների շուրջ հումորի ու ծաղրանկարների թեմային, քանի որ մեր մեդիան լցված էր առավելապես դրանով: Կարդալ ավելին –»

ՀԱՍՈՒՆԱՑԱ՛Ծ, ԲԱՅՑ ԱՐԴՅՈ՞Ք ԽՈՐԸ ԳԻՏԱԿՑՎԱԾ

Ժամեր անց պետք է որ հայտնի դառնա ՀՀ նոր վարչապետի անունը, ինչը կփակի այս անվան շուրջ ենթադրություն-կռահում-վարկածների անցնող շաբաթը և կբացի «աշխատանքային» նոր շաբաթ՝ «ինչու/ինչո՞ւ հենց այդ անունը» թեմայով ենթադրություն-կռահում-վարկածների:

Այդ շարքում կլինեն հաղթանակած ՝ «ինչպես և մենք կանխատեսել էինք անցյալ շաբաթ», չեզոք՝ «այսինչ այնինչյանը նշանակվել է այսինչ և այնինչ պատճառներով» և  ակնհայտ պարտվողական՝ «այս անգամ էլ իշխանությունները հուսախաբ արեցին ժողովրդին» ոգով լուսաբանումներ: Կարդալ ավելին –»