Արխիվային նյութեր 17 April 2014

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԵՐԵԽԱ Է

Ուրիշ էլ ի՞նչ երազանք կարող է ունենալ լրագրողը՝ վարչապետի և կառավարության փոփոխությունից, կուսակցությունների՝ կոալիցիա չմտնել- դուրս գալուց ու նախարարական աթոռակռվից բացի: Նույնիսկ «ամենափրկիչ» վթարներին ու սպանություններին կարգին հերթ չի հասնում: Գրելու բան՝ ինչքան ասես. նյութը՝ հեղեղ: Եւ այդ հեղեղին կուլ է գնում «սովորական» մարդկանց կյանքը:

Գուցեև արժեր անցնող շաբաթվա դափնիները տալ Հայաստանի նոր վարչապետի նշանակման, ունեցվածքի և բիզնեսների կամ ամենևին ոչ այդ թվարկվածների շուրջ հումորի ու ծաղրանկարների թեմային, քանի որ մեր մեդիան լցված էր առավելապես դրանով: Կարդալ ավելին –»