Ամսվա արխիվը May 2014

ԴԱՍԵՐ՝ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ

Մի՞թե իսկապես հասարակական պահանջ կա մի երկու լրագրողի «նստեցնելու»՝ հարցը ծագում է ամեն անգամ, երբ հրապարակ է նետվում իբրև թե  ինչ-ինչ հարցեր կարգավորելու ուղղված հերթական նախաձեռնությունը: Իհարկե, նստեցնելու՝ փոխաբերական, ավելի ճիշտ խորհրդանշական իմաստով: Պատժելո՛ւ:  Կարդալ ավելին –»

ԹՈՒՅԼ ՏՎԵՔ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ

Քանի՜ պաշտոնյա ու հանրային դեմք կդժբախտանար մեր երկրում, եթե լրագրողները վերանային: Առնվազն միամիտ պետք է լինել՝ հավատալու համար, որ լրագրողներին հայհոյողներն իրոք նրանցից ազատվել են ուզում: Լրագրողները այն քիչ մասնագետներից են, որ վերոնշյալներին արտահայտվելու տեղ ու հնարավորություն են տալիս՝ «արտահայտվել» բառի լայն իմաստով:

Լրագրողների հասցեին գռեհիկ և վիրավորական արտահայտություններով, ոչ օրիգինալ մեղադրանքներով հագեցած էր անցնող շաբաթվա յուրաքանչյուր օր: Կարդալ ավելին –»

ՀԻՎԱՆԴ ԽՈԶԵՐ, ՄԱՀԱՑՈՒ ԵՐՇԻԿՆԵՐ

Որքան էլ տխուր հնչի, բայց հուսահատությունը, որ զանգվածային լրատվամիջոցներին հանրությունը մեծ հաշվով լուրջ չի ընդունում, երբեմն կարող է և ուրախության ու մխիթարության փոխվել:

Այս շաբաթը կարծես թե դա ապացուցելու համար էր: ԶԼՄ-ներում սարքովի ու հորինովի տեղեկատվական օրակարգերին ԵՄԱ Ամփոփագիրն առիթներ ունեցել է անդրադառնալու: Սակայն մի բան է, երբ «գցած կուտը» շեղում է հասարակության ուշադրությունը իրական հիմնախնդիրներից և դրանք իրենց լուծումներով մղում է՛լ ավելի հետին պլան: Այլ բան, երբ բացահայտ տագնապահարույց տեղեկությունը հրապարակվում է այնպես, ասես դա շարքային, միջին վիճակագրական մի լուր է, որը հաջորդ օրն արդեն հանգիստ կարող է անցնել պատմության գիրկը: Կարդալ ավելին –»