«Հետմայդանական» շրջանում ձևավորված «նոր աշխարհակարգի» թերևս առաջին զոհը (և միաժամանակ՝ գործիքը) դարձան զանգվածային լրատվամիջոցները: Նորաձևություն թելադրողներն այստեղ դարձան ռուսաստանյան առաջատար հեռուստաալիքները: Գրեթե երկու տասնամյակ շարունակ նրանք քայլում էին դեպի իրենց այսօրվա «տրիումֆը»:
Ինչ է նախորդել և հաջորդել այս «նոր աշխարհակարգին»՝ կարդացեք Հայաստանի ինտեգրացիոն քաղաքականությանը նվիրված վերլուծական հոդվածաշարի հերթական հոդվածում: Հոդվածաշարում Երևանի մամուլի ակումբն ամփոփում է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ կազմակերպված «Հայաստանը Եվրամիության և Եվրասիական միության միջև. գնահատելով նոր մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով կլոր սեղանների քննարկումներում հնչած տեսակետները և դիտարկումները:
Մյուս հոդվածներին կարելի է ծանոթանալ Երևանի մամուլի ակումբի կայքում: