Ամսվա արխիվը November 2014

ԱՅՍՏԵՂ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԱՅՆ ՉԷ

Տեխնոլոգիաների զարգացման ու տարածման հետ այդ տեխնոլոգիաներից օգտվել կարողացողներն ու դա փորձողները հաճախ ունենում են թյուր ընկալում, որ իրենք այլևս տեղեկատվության արտադրողներ են: Իսկ պրոֆեսիոնալներն արդեն կարող են գնալ վաստակած հանգստի:

Այս թյուրընկալումը կարող է ավելի երկար գոյատևել, քան ցանկալի է, հատկապես այն պատճառով, որ ոչ պատշաճ միջոցներով տեղեկատվություն են սկսում արտադրել… լրագրողները: Կարդալ ավելին –»

ԿԱՅԾԻՑ ԲՈՑ ՄԻ ԲՈՐԲՈՔԵՔ

Նոյեմբերի 12-ի տեղեկությունը՝ Ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական ուղղաթիռ կործանելու մասին, վերջին ամիսների թերևս ամենաուժեղ առիթներից է՝ կրքեր բորբոքելու հասարակության մեջ: Հետևաբար և՝ մեդիայում:

Մանավանդ որ, կրակն այնտեղ երկար անգամ գիշերը չէր հանդարտվում, որպեսզի դուրս բերվեն ուղղղաթիռի անձնակազմի դիերը: Եվ դրա համար պահանջվել է Միջազգային Կարմիր խաչի միջամտությունը:

Այսպիսի տեղեկությունների հոսքը տակնուվրա է անում ավելի մեծ շրջանակով մարդկանց, և ոչ միայն՝ զոհերի հարազատների ու մտերիմների միտքն ու սրտերը: Կարդալ ավելին –»

ԷԲՈԼԱՆ ԵՎ ԶԼՄ-ՆԵՐԸ

Էբոլա վիրուսի հետ կապված նորությունները լուսաբանելիս աշխարհի լրագրողները հիմնականում կատարեցին նույն սխալները, ինչ որ անում էին մյուս՝ համանման վիրուսների, հիվանդությունների և համաճարակների դեպքում: Եվ կատարաում են:

Ինչպես ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ը՝ 20-րդ դարի, Էբոլան էլ դարձավ 21-րդ դարի ժանտախտը, ինչպես թռչնի, խոզի և «կենդանական» այլ գրիպներ անվանվեցին անբուժելի և մարդկանց տևական ժամանակ պահեցին վախի ու լարվածության մեջ՝ հետ պահելով բազմաթիվ շրջագայություններից և խառնելով այլ պլաններ, այնպես էլ Էբոլան դարձել է հերթական դամոկլյան սուրը՝ մարդկության գլխին: Եվ այս ամենի մեջ մեծ է լրագրողների դերը: Կարդալ ավելին –»