Շատ հաճախ, եթե ոչ՝ ամեն անգամ, Հայաստանի Հանրային հեռուստատեսության մասին հանրային-հրապարակային խոսքը ալեկոծություններ է առաջացնում հայաստանյան հանրության մեջ: Այս նախադասության մեջ «հանրային» բառի նման գերօգտագործումը ամենևին էլ ինքնանպատակ չէ. Հանրային հեռուստատեսությունը, որքան էլ ջանում են ոլորտի պատասխանատուները, մոռացության չի մատնվում հանրության կողմից: Ավելին, հանրությունը համառորեն շարունակում է պահանջներ ունենալ դրանից և ներկայացնել այդ պահանջները: Կարդալ ավելին –»
Ամսվա արխիվը February 2015
Մի քանի օր առաջ համացանցի հայ օգտատերերը բարկացան ու վրդովվեցին, երբ Դոլչե-Գաբանա ապրանքանիշի Ինսթագրամի էջում հայտնվեց «Մարաշլյան ֆոտո»-ի արտադրանքը՝ բացելով հայ-ադրբեջանական հակամարտության նոր «ճակատ». ադրբեջանցի օգտատերերը որոշել էին, որ լուսանկարում ադրբեջանական ընտանիք է, հայ օգտատերերը հակառակն էին ապացուցում: Կարդալ ավելին –»
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային հասարակական կազմակերպության ամենամյա զեկույցում Հայաստանը, «Մամուլի ազատության ինդեքսում» պահպանելով իր դիրքերը, կայուն՝ 78-րդ տեղում է: Կարդալ ավելին –»