Ամսվա արխիվը September 2015

ԲՈԼՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԵԿ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ

The UN Charter guarantees children's rights to access free state education without discrimination

«Քանի որ աշխարհի բոլոր երեխաները մեկ ընդհանուր բան ունեն: Իրենց իրավունքները:»

Անցյալ շաբաթ հայաստանյան հասարակությունը փոթորկած, քաղաքացիական շարժման առաջնորդ ներկայացող և Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրած մեր հայրենակից Վ. Մարտիրոսյանի առաքելությունը մեզ համար կարծես թե կարելի է սպառված համարել: Նորություններ կարող են լինել, երբ Բաքուն որոշի նրա վերջնական ճակատագիրը՝ թողնե՞լ, որ նա գնա եվրոպական որևէ երկիր, պահել իր մո՞տ՝ համենայն դեպս, թե՞ …Աստված գիտե: Նրա առաքելությունը՝ գուցե, սակայն թեման չի կարելի սպառված համարել: Եվ ահա՝ թե ինչու: Կարդալ ավելին –»

ԴԱՌԸ ԴԵՂԱՀԱԲԵՐ

«Բզբզել» բառի բացատրությունը հետևյալն է՝ քրքրել, պրպտել, նաև՝ սադրել մի բանի: Ինչպես յուրաքանչյուր երևույթ, բզբզելն էլ կարող է լինել լավ կամ վատ մտադրությամբ, դրական կամ բացասական հետևանքներով:

Երբ լրագրողներին, մանավանդ հրապարակայնորեն, մեղադրում են բզբզելու մեջ, հաստատ այդ գործողության դրական կողմերն ու հետևանքը չէ, որ նկատի են ունենում: Կարդալ ավելին –»

ԹԱՔՈՒՆ ԵՐԱԶԱՆՔ

Ջաղինյանը Ռուբեն Հակոբյանին առաջարկեց «Սոլովյով» լինելՄինչ հայ հասարակության մի մասը մեդիայի հետ կապված իր անուրջներում երազում է անկախ, ազատ ԶԼՄ-ներ և անկողմնակալ լրագրողներ, մյուս մասն անսպասելիորեն բացահայտում է իդեալների իր գագաթնակետին: Կարդալ ավելին –»