Ամսվա արխիվը October 2015

ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ԵՄԱ Ամփոփագիրը մի քանի անգամ անդրադարձել է այն հարցին, որ հասարակության մեջ, հատկապես պաշտոնյաները հակում ունեն երկրի առջև ծառացած խնդիրները և դրանց հաղթահարման դժվարությունները պայմանավորել ոչ թե իրենց բացթողումներով կամ այլ սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով, այլ՝ լրագրողների՛ գործունեությամբ, անգամ՝ պարզապես նրանց գոյությամբ:

Լրատվամիջոցների գործունեության՝ ոչ կառուցողական լինելու մասին պնդումները հիմնականում նրանց «նեղացրած» պաշտոնյաների կամ վերջիններիս խոսափողների կողմից է լինում: Եվ, որպես կանոն, այդ «նեղացնելուց» անմիջապես հետո: Այնուհետև խոսափողները հանդարտվում են, մինչև հաջորդ «նեղացնելը»: Կարդալ ավելին –»

ՆԱԽԱԴԵՊՆ Է ԾՆՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ

The European Court ruled that Google must delete certain links that violate privacy.

Նկարազարդումը՝ JAVIER JAÉN-ի (www.newyorker.com):

Մարդիկ կան՝ ամեն ինչ անում են, որ անընդհատ լինեն ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, նույնիսկ առանց նորություններ ունենալու՝ հայտնվեն լրահոսում և ցանկալի է՝ այլևս երբեք չիջնեն անտեղից:

Հայտնիության աստիճանն այստեղ ամենևին էական չէ: Հանրության ուշադրության կենտրոնում լինելու ցանկությունը բավարարելու համար ժամանակակից միջոցները, հատկապես «հասարակ մահկանացուների» համար, կարելի է ասել, անսպառ են՝ հիմնականում սոցիալական ցանցերի շնորհիվ:

Սակայն կան հակառակը ցանկացողներ: Շատ քաղաքական գործիչներ ամեն ինչ կտային, միայն թե իրենց մտքերի որոշ գոհարներ ոչ միայն հանրությունը մոռանար, այլ նաև՝ համացանցն ընդհանրապես: Որ ոչ մի հետք չմնար և ոչ մի որոնողական համակարգի, ոչ մի ԶԼՄ-ի արխիվում: Կարդալ ավելին –»

ՄԵԿ ԹԵՄԱ՝ ԲԱԶՈՒՄ ՎԵՐՆԱԳՐԵՐ

ՓերինչեքՀայաստանյան լրատվամիջոցներից հաճախ բողոքներ են լինում վերնագրերի կապակցությամբ: Քանի որ դրանք կարող են կապ չունենալ բուն հրապարակման հետ, ավելին՝ կարող են հակառակ իմաստն արտահայտել կամ իմաստ չարտահայտել ընդհանրապես, լինել վիրավորական, էժանագին-գրավիչ, 18+ ցուցումով՝ անտեղի կամ հատուկ -18 տարիքովներին հրապուրելու համար, «տեսանյութ/լուսանկարներ» խոստումով, որոնք ոչ մի առնչություն չունեն հրապարակման բովանդակության հետ: Շարքը, ցավոք, կարող է շարունակել ցանկացած մեդիա սպառող: Սակայն այս անգամ խոսքը ճիշտ հակառակի մասին է: Կարդալ ավելին –»