Արխիվային նյութեր 16 December 2015

ՎՍՏԱՀԵՔ ՁԵՐ ԿԱՍԿԱԾՆԵՐԻՆ

Վերջին մի քանի շաբաթներում թեժացել է Գյումրիում Ավետիսյան ընտանիքի սպանության թեման: Դրա պատճառները շատ են, առիթը՝ դեկտեմբերի 18-ին մեկնարկող դատավարությունն է և դրան հանրության և հատկապես լրագրողների մասնակցության հեռանկարները:

Ինքնին ուշագրավ թեմա է, թե ինչպես է կազմակերպվելու այդ դատավարությունը, ինչ հնարավորություններ են ստեղծվելու այն լուսաբանող լրագրողների համար (եթե, իհարկե, ստեղծվեն այդպիսի՛ք և ոչ՝ դրանց իմիտացիան) և դրան անմիջականորեն չմասնակցող հանրությունն ինչպես է ապահովվելու այդ մասին լրատվությամբ: Սակայն մի տեղեկություն, որը հայտնվեց նաև հայաստանյան մամուլում, հնարավոր է, այս պահին հետ է մղում կամ հենց հետ մղելու նպատակն էլ ունի վերը նշված ուշագրավ թեման: Կարդալ ավելին –»