2015 թվականը բարդ և խնդրահարույց էր հայաստանյան լրատվական դաշտի համար: Խոսքի ազատության և լրագրողների իրավունքների ոլորտում մի շարք հիմնահարցերի տեսանկյունից եղան այնպիսի շրջադարձային զարգացումներ, որոնք անմիջականորեն ուրվագծեցին լրագրության սահմանները ոչ միայն անցյալ, այլ նաև՝ այս տարվա համար:
Դրանցից առաջին հերթին պայմանականորեն առանձնանում են հեռարձակման թվայնացման անկատար գործընթացի, լրագրողների նկատմամբ բռնությունների աննախադեպ աճի, ինչպես նաև՝ օրըստօրե ահագնացող քարոզչական լրագրության հիմնահարցերը: Կարդալ ավելին –»