Ամսվա արխիվը March 2016

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

newspapers_coverՀայաստանի մեդիա դաշտում կլիմայի փոփոխության անհանգստացնող նշաններ են նկատվում

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի վերլուծական հոդվածը հրապարակվել է Հարավային Կովկասում կատարվող կամ այդ տարածաշրջանի համար կարևոր իրադարձությունների լուսաբանմանը նվիրված, վեց լեզուներով թողարկվող JAMnews վեբ-պորտալում: Կարդալ ավելին –»

ՕՐԵՆՔՈ՞Վ՝ ԸՆԴԴԵՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ

«Թույլ տվեք, որ ասվի ճշմարտությունը»:

«Թույլ տվեք, որ ասվի ճշմարտությունը»:

Ընտրական օրենսգրքի նախագծի որոշ դրույթների կապակցությամբ լրագրողական համայնքի մտահոգությունները այդ թեմայի շուրջ քննարկումներում դիպուկ ձևակերպել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը. «Ընտրական հանձնաժողովի նախագահը տարօրինակ լիազորություններ է ստանձնում։ Լրագրողների հերթ է գոյանալու, և նա որոշելու է՝ որ լրատվամիջոցին թողնի, որին՝ ոչ»։ Այս մտահոգությունը վերաբերում է այն դրույթին, համաձայն որի ընտատեղամասերում պետք է սահմանափակվի լրագրողների և դիտորդների թիվը:

Հենց միայն մեկ այսպիսի սահմանափակում կատարելու փորձից ինչ հետևություն ասես, որ հնարավոր չէ անել: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը դրանք ընդհանրացնում է հետևյալ հարցով. «Ի՞նչ գիտեն իշխանությունները 2017 թվականի ընտրությունների մասին, որ ուզում են սահմանափակումներ անել։ Այս օրենսգրքով նրանք կամայականության մեծ հնարավորություն են ստանում»։ Կարդալ ավելին –»

ՊՈԼԻՈԱՊԱՏԻԱ

INDEFFERNCE

«Անհնար է կեղծել այս աստիճանի անտարբերությունը»:

Քաղաքացիական հասարակությունը, որոշ չափով՝ նաև ընդդիմադիր կուսակցությունները, արձանագրեցին և բողոքեցին, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները մշակվել են թաքուն՝ առանց հանրային քննարկման և հայտնի են դարձել միայն միջազգային կազմակերպության կայքում հայտնվելու պատճառով կամ դրանից հետո:

Այս կապակցությամբ նորից քննարկվում, արժևորվում, կարևորվում, ընդգծվում, կարելի է ասել, անգամ՝ աչք է մտցվում հանրությանը իրազեկելու, տեղյակ պահելու անհրաժեշտությունը: Եվ սա այն դեպքում, երբ քարտի վրա է հասարակության առողջացման՝ ընտրական մեխանիզմների բարելավման, ընտրախախտումների կանխման և այս կարգի այլ երաշխիքների հարցը:

Այս բուռն խոսակցությունների և քննարկումների ֆոնին անհասկանալի է, թե ինչո՞ւ նույն կերպ բուռն կամ գոնե առհասարակ՝ հանրության կողմից վրդովմունքի առանց որևէ չափաբաժնի արժանանալու անցավ «իշխանական/կառավարական» մեկ այլ լռություն՝ 2-6 տարեկան երեխաներին պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստելու տեղեկությունը: Կարդալ ավելին –»