Արխիվային նյութեր 17 March 2016

ՕՐԵՆՔՈ՞Վ՝ ԸՆԴԴԵՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ

«Թույլ տվեք, որ ասվի ճշմարտությունը»:

«Թույլ տվեք, որ ասվի ճշմարտությունը»:

Ընտրական օրենսգրքի նախագծի որոշ դրույթների կապակցությամբ լրագրողական համայնքի մտահոգությունները այդ թեմայի շուրջ քննարկումներում դիպուկ ձևակերպել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը. «Ընտրական հանձնաժողովի նախագահը տարօրինակ լիազորություններ է ստանձնում։ Լրագրողների հերթ է գոյանալու, և նա որոշելու է՝ որ լրատվամիջոցին թողնի, որին՝ ոչ»։ Այս մտահոգությունը վերաբերում է այն դրույթին, համաձայն որի ընտատեղամասերում պետք է սահմանափակվի լրագրողների և դիտորդների թիվը:

Հենց միայն մեկ այսպիսի սահմանափակում կատարելու փորձից ինչ հետևություն ասես, որ հնարավոր չէ անել: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը դրանք ընդհանրացնում է հետևյալ հարցով. «Ի՞նչ գիտեն իշխանությունները 2017 թվականի ընտրությունների մասին, որ ուզում են սահմանափակումներ անել։ Այս օրենսգրքով նրանք կամայականության մեծ հնարավորություն են ստանում»։ Կարդալ ավելին –»