Շաբաթը լրագրողական համայնքի համար առանձնացավ մի քանի իրադարձություններով: Հիմնականում, ոչ այնքան հաճելի:
Хочу так погуляю, а потом буду так гулять!
Գուցե տարօրինակ է հնչում, բայց iLur.am –ի խմբագրի դեմ հարուցված քրեական գործը կարճելու տեղեկությունն ավելի շուտ տհաճ է, քան հակառակը: Նույնիսկ ինքը՝ Ք.Խանումյանն է գտնում, որ իրավական տեսանկյունից անհեթեթություն էր դա, թեև գործ հարուցելն էլ էր նույն շարքից:
Դրանում համոզվելը բարդ չէ, եթե աչքի անցկացվեն ՀՀ գլխավոր դատախազի բացատրությունները ԵԱՀԿ մամուլի հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչին: Բացի նրանից, որ այս գործի հանգամանքների մասին տրված տեղեկանքում բերվում են գրեթե բացառապես այն հիմանվորումները, թե… ինչպիսի կենսական անհրաժեշտություն էր հայ հասարակության համար այդ գործի հարուցումը, այստեղ ԵԱՀԿ մամուլի հարցերով ներկայացուցչի համար նաև բավական ուսանելի բացատրություններ են տրվում համապատասխան միջազգային փորձից: Ինչն իր հերթին է հաստատում վերը նշված անհրաժեշտության կենսական լինելը: Եվ անսպասելի, կարելի է ասել, իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված, խմբագրին «ներում է շնորհվում»:
Լրագրողական համայնքը այս պատմության յուրաքանչյուր էտապում միայն օրենքի խախտում է , որ արձանագրել է՝ դատարանի վճռից սկսած մինչև գործի կարճումը: Իսկ սա պակաս վտանգավոր չէ չկարճումից: Քանի որ իրավական ոչ մի հիմք չի բերվում: Եվ նման դեպքերում ամեն ինչ մնում է կախված պահից և իրավիճակից: Հա, մեկ էլ նամակագրական ժանրի զարգացման տեմպերից:
«Սիվիլ» նե՞թ
Վերջին շաբաթների դիտարկումները՝ կապված «Սիվիլնեթ» կայքի ոչ պարբերական թարմացումների և ակնհայտորեն խեղճացած լրահոսի հետ, դարձյալ տհաճ իրադարձությունների շարքից են: Խմբագրության հնարավոր ֆինանսական խնդիրների մասին հրապարակումներն արդեն հայտնվել են մամուլում, թեև կայքի խմբագիրը իրենց մոտ տիրող իրավիճակի մասին խոսելիս օգտագործել է կոռեկտ և կոնսպիրատիվ «օպտիմալացում» արտահայտությունը:
Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի անվան հետ կապվող «Սիվիլնեթ» լրատվական կայքը, հնարավոր է, այլևս հետաքրքիր չէ իր հիմնադիրների համար՝ քաղաքական կյանքում նրանց ունեցած ներկա և ապագա դերակատարության տեսանկյունից, սակայն կայացած լրատվամիջոցի աստիճանական մարումը ևս կարծես թե խոսում է իրավիճակի փոփոխության մասին:
Քարտ առանց հիշողության/հիշողություն առանց քարտի
Շաբաթվա ամենահուզիչ մեդիապատմությունն, ինչ խոսք, նորությունն էր այն մասին, որ ոստիկանությունը փոխհատուցել է այն վնասի դիմաց, որը պատճառել էր «Ազատություն» ռադիոկայանին այս տարվա հունիսի 23-ին ԷլեկտրիկԵրևանը ջրով ցրելու փորձի ժամանակ:
«Ազատությունը» ստացել է իր վնասված սարքավորումների կարծես թե նոր օրինակներից (համենյան դեպս հրապարակված լուսանկարում երևում են նոր սարքեր):
Մի կողմ թողնենք այն հարցը, որ ոստիկանությունը պետք է որ այլ միջոց չունենա դրա համար, քան ՀՀ քաղաքացիների հարկերն են: Ճիշտ այնպես, ինչպես այդ վնասը պատճառելիս էր:
Առավել հետաքրքիրն այն է, որ ռադիոկայանին հանձնված սարքերի թվում՝«Panasonic AG-AC 160» տեսախցիկ և համալրող սարքեր՝ լույս, եռոտանի, ռադիոմիկրոֆոն, «Samsung Galaxy S4» հեռախոս, կա նաև տեսախցիկի հիշողության քարտ: Եվ այստեղ հենց դա է առանցքային բառը՝ հիշողության քարտ: Եթե անգամ այն նոր չէ, ուրեմն ֆորմատ արված է. դժվար է պատկերացնել, որ լրատվամիջոցին քարտը տվել են՝ որևէ հիշողությամբ ծանրաբեռնված:
Արդեն հասկանալի է, որ հնարավոր է փոխհատուցել հիշողության քարտը, իսկ հիշողությո՞ւնը:
Նկարը՝ http://armenpress.am կայքից:
Մեկնաբանել