Հետեւյալ հոդվածների հեղինակն է ԵՄԱ ամփոփագիր

ՀԱՍՈՒՆԱՑԱ՛Ծ, ԲԱՅՑ ԱՐԴՅՈ՞Ք ԽՈՐԸ ԳԻՏԱԿՑՎԱԾ

Ժամեր անց պետք է որ հայտնի դառնա ՀՀ նոր վարչապետի անունը, ինչը կփակի այս անվան շուրջ ենթադրություն-կռահում-վարկածների անցնող շաբաթը և կբացի «աշխատանքային» նոր շաբաթ՝ «ինչու/ինչո՞ւ հենց այդ անունը» թեմայով ենթադրություն-կռահում-վարկածների:

Այդ շարքում կլինեն հաղթանակած ՝ «ինչպես և մենք կանխատեսել էինք անցյալ շաբաթ», չեզոք՝ «այսինչ այնինչյանը նշանակվել է այսինչ և այնինչ պատճառներով» և  ակնհայտ պարտվողական՝ «այս անգամ էլ իշխանությունները հուսախաբ արեցին ժողովրդին» ոգով լուսաբանումներ: Կարդալ ավելին –»

ՎՍՏԱՀԻՐ, ԲԱՅՑ ՍՏՈՒԳԻՐ

Կադրերի բաժին. «Մենք փնտրում ենք անկողմնակալ մարդկանց, որոնք մտածում են մեզ նման»:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ղրիմի հանրաքվեի հարցով Հայաստանի քվեարկության շուրջ պատմությունն` ընդհանրապես, իսկ դրա շուրջ զարգացումների լուսաբանումը մասնավորապես հիշեցնում են անցյալ տարվա սեպտեմբերի 3-ը և դրա հետագա զարգացումները: Պարզապես վերջինի դեպքում հանրությունը մի բանի չորս ու կես տարի էր սպասում և ստացավ տրամագծորեն դրան հակառակ բանը, իսկ առաջինի դեպքում միայն մեկ օր տևեց «թյուրիմացությունը». ՀՀ արտաքին գործերի նախարարությունը (գոնե ըստ այդ օրվա ԶԼՄ-ների հրապարակումների) մարտի 26-ին տեղեկացրեց, որ քվեարկելու է ձեռնպահ, իսկ հաջորդ օրը դեմ քվեարկեց՝ նույն ԱԳՆ-ի բերանով ասելով, որ նախորդ օրը ոչ մի բան էլ չէր խոստացել իր ժողովրդին:

Կարդալ ավելին –»

ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐԵՐԻ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Լրագրության մեջ ամենադժվար փորձություններից է թերևս մասնագիտության մեջ օրուգիշեր ապրելը՝ առանց տոների և հանգստյան օրերի: Տարօրինակ է լրագրությունը համեմատել մեկ այլ մասնագիտության հետ, երբ գրասենյակի դուռը կողպելը կարող է նշանակել նաև գործից կտրվել կամ մոռանալ մասնագիտությունը: Լրագրության մեջ այդպիսի մոտեցումը կարող է նշանակել հրաժեշտ մասնագիտությանը:  Կարդալ ավելին –»