Հետեւյալ հոդվածների հեղինակն է ԵՄԱ ամփոփագիր

ԼՈՒՐԵՐ՝ ՌՈՒՍԱԿԱՆ ՖԻԼՏՐՈՎ

Russian protesters waved this banner during December 2011 protests. (Credit: CBS News video. Screenshot by CNET's Jonathan Skillings).

Ռուս ցուցարարների պաստառներից, 2011թվական, դեկտեմբեր: (Credit: CBS News video. Screenshot by CNET’s Jonathan Skillings)

«Ռուսաստանի ամբիցիաները և հզորությունն անհրաժեշտ է սանձել, իսկ ե՞րբ է ավելի նպատակահարմար դա անել, եթե ոչ այսօր: Ի՞նչ եք կարծում, … Անգլիան և Ֆրանսիան թույլ կտա՞ն արդյոք Հյուսիսային արջին իր որջ վերադառնալ ՝ նորից սրելու սեփական մագիլները և նոր ուժ վերագտնելու»,- Ղրիմի դեպքերի կապակցությամբ գրում է ամերիկյան ամենահայտնի պարբերականներից մեկը` Նյու Յորք Թայմսը, ի՞նչ եք կարծում ՝ երբ:… 1854թ. օգոստոսի 16-ին: «Ինչ վերաբերում է Ղրիմի վրա հարձակմանը՝ ծովային և ցամաքային ուղիներով. կան հանգամանքներ, որոնք ստիպում են մեզ հավատալ, որ այդպիսի բան տեղի կունենա: Եվ Անգլիան, և Ֆրանսիան այդ ուղղությամբ շարժվելու պատրաստություններ են տեսնում »,- շարունակում է միջազգային հեղինակավոր այս լրատվամիջոցը նույն համարում:

«Ռուսաստանի կողմից հանկարծակի Ղրիմի անեքսիան վերականգնեց ՆԱՏՕ-ի՝ որպես Մոսկվային հակակշռի կենտրոնական դերը, ինչպես նաև՝ Դաշինքի  հնարավորությունների և գործելու ունակության հետ կապված հարցերը»,- գրում է դարձյալ նույն Նյու Յորք Թայմսը արդեն 2014 թվականի  մարտի 19-ի համարում: Կարդալ ավելին –»

ՋՈՒՐ ԾԵԾԵ՞Լ

Նույնիսկ 2013թ. սեպտեմբերին «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին օրենքում» փոփոխություններ կատարելիս չբարձրացավ այն աղմուկը, որն արդեն երկու շաբաթ է, ալեկոծում է հայաստանյան լրագրողական համայնքը: «Ֆեյքերի» դեմ պայքարն» անհանգստացրել է լրագրողական և լրագրողամերձ գրեթե բոլոր շրջանակներին: Ոչ մի լուրջ լրատվամիջոց և մասնագիտական կազմակերպություն փնտրում ու չի գտնում այդ օրինագծի դրական կողմերը: Կարդալ ավելին –»

ՖԵՅՔԲՈՒՔՅԱՆ ԿՐՔԵՐ

fake facebook profiles

Նկարը՝ http://onlycomputing.com կայքից:

Եթե «ֆեյքերը» բան են գրում, ուրեմն դրանք ինչ-որ մեկին պետք են: Մոտավորապես այսպես կձևակերպեր ռուս պոետ Վլ.Մայակովսկին, եթե ծանոթանար անցնող շաբաթվա ամենաթեժ հայաստանյան թեմային: Կարդալ ավելին –»