Հետեւյալ հոդվածների հեղինակն է ԵՄԱ ամփոփագիր

ՀԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ

Եթե մեկ շաբաթ առաջ լրագրողներին,  ի թիվս Պուտինի հայաստանյան այցի դեմ ակցիայի մասնակիցների, քաշքշում և բերման էին ենթարկում, ապա անցյալ շաբաթը «փառահեղ» էր՝ մի քանի ա՛յլ վատ ավանդույթներ ևս վերհիշելու համար: Ավանդույթները, ցավոք, ոչ միայն վերհիշվեցին, այլև կյանքի կոչվեցին: Կարդալ ավելին –»

ԱՌԱՋ ՊՈՌԱԼՈՎ՝ ՀԵՏ ԿԵՐԹԱՆՔ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են բերման ենթարկում Պուտինի դեմ բողոքողներին

Լուսանկարը՝ www.epress.am կայքից:

Տարիների աշխատանքը մեկ օրում ջուրը լցվեց: Տարիներ շարունակ պայքարելով խոսքի և հավաքների ազատության, լրագրողների և հասարակության` տեղեկացված լինելու իրավունքների համար, հայաստանյան լրատվամիջոցները և լրագրողական կազմակերպությունները որոշակի առաջընթաց այնուամենայնիվ արձանագրել էին այդ ուղղությամբ: Եթե նույնիսկ այդ առաջընթացը հետընթացի բացակայությունն էր: Լրագրողական կազմակերպություններն իրենց զեկույցներում արձնագրում էին լրագրողների դեմ բռնությունների  դեպքերի նվազում, լրատվամիջոցների և լրագրողների դեմ դատական հայցերի նվազում կամ եղածներով` ոչ ճակատագրական  ֆինանսական փոխհատուցումների պահանջներ և այլն: Ինչ խոսք, այս կամ այն ինտենսիվությամբ շարունակվում են լրագրողների նկատմամբ բռնությունների կիրառումը և դրանց չբացահայտումները: Կարդալ ավելին –»

ՍՏԱՆԴԱՐՏՆԵ~Ր, ՍՏԱՆԴԱՐՏՆԵ~Ր

 

«Խոստանում ենք՝ ձեզ ցույց չենք տա, ձեր անունը չենք ասի, այդ հաղորդումը միայն Ղազախստանում ցույց կտանք, ուրիշ ոչ մի տեղ: Միայն թե պատմեք՝ ինչ է կատարվում ձեզ մոտ»,-այսպես էր ղազախ լրագրողը համոզում իր հայ գործընկերոջը, որի ոչ անունն էր հարցրել, ոչ աշխատավայրը, ոչ պաշտոնը: Երևանի մամուլի ակումբ զանգահարած մեր ղազախ գործընկերը զարմանում էր, թե ինչու է հարցազրույցից հրաժարվում իր անհայտ կոլեգան, երբ վերջինիս տրվում են «անվտանգության բոլոր երաշխիքները»: Բոլոր հավաստիացումները, որ այդպես հնարավոր չէ աշխատել, որ լրագրողը, բացի «ղազախ լրագրող է ձեզ անհանգստացնում» նախադասությունից, իր մասին այլ տեղեկություններ ևս պետք է հաղորդի հարցազրույց  խնդրելուց առաջ: Ավելին, ճշգրիտ և հավաստի տեղեկություններ ստանալու համար նա ի՛նքը պետք է հետաքրքվի և իմանա առնվազն, թե ումից է ակնկալում այդ դրանք: Եթե նույնիսկ չի պատրաստվում հաղորդել վերջինիս անունը: Կարդալ ավելին –»