Անցնող շաբաթում զարգացավ և մեկնաբանություններ ու քիչ թե շատ պարզություն ստացավ դեռևս նախորդ շաբաթում ի հայտ եկած պատմությունը, որին դժվար է այլ վերնագիր տալ, քան «ընդդիմադիր ակտիվ գործունեության հետևանքները»: Ինչքան էլ դա պոպուլիստական է հնչում բուն պատմության գլխավոր հերոսի շուրթերից, սակայն ամեն ինչ կարծես թե հենց այդպես է: Համենայնդեպս դրա դերակատարները պետք է գիտակցեին, որ առնվազն այդ տպավորությունն են թողնելու: Կարդալ ավելին –»
Անցնող շաբաթում ԶԼՄ-ներում առավել, նույնիսկ չափազանց շատ գործածվեցին Եվրամիություն-Մաքսային միություն և դրանց հարակից արտահայտությունները: Գործածվեցին՝ ստեղծելով թեմայի թեժացման պատրանք: Սակայն այդպես էլ չավելացավ հայ հասարակության տեղեկացվածությունը այս հասկացությունների իրական բովանդակությունից: Թեև հնարավոր է, որ հայ հասարակությունը առանձնապես կարծես հետաքրքրված էլ չէր այդ բովանդակությամբ, այլ անհամբեր սպասում էր այս կամ այն եվրո և հայ չինովնիկի մեկնաբանություն-հայտարարությանը՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հնարավորության մասին: Կարդալ ավելին –»
Անհեթեթ է խելացի դեմքով վերլուծել, թե ինչն էր պակասում անցնող ամսում և անցնող շաբաթում մեր մեդիա դաշտին՝ կատարյալ լինելու համար, ա՛յն ժամանակ, երբ վերլուծում ես, թե ինչպես են լուսաբանվել քեզ հետ նույն սենյակում աշխատող գործընկերոջդ՝ նախորդ գիշեր իր տան առաջ ծեծուջարդի ենթարկելու մասին տեղեկությունները: Իսկ տեսաշարը, լուսանկարները… Ինչ խոսք, պրոֆեսիոնալ լրատվամիջոցները լիարժեք կատարեցին իրենց առաքելությունը: Հասարակությունը շատ արագ տեղեկացվեց, թե ինչ է տեղի ունեցել վերջին շրջանի բողոքի ակցիաների ակտիվ մասնակիցներից երկուսի հետ սեպտեմբերի 5-ի գիշերը Եզնիկ Կողբացի 2 հասցեում: